Ընդդիմության գործողությունները, որոնք դեկտեմբերի 16-ին արգելափակել են Լեհաստանի խորհրդարանի աշխատանքն ու կազմակերպել բողոքի ակցիա, անհրաժեշտ է որակել որպես հեղաշրջման փորձ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը:
Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության գրասենյակի վրա, որը տեղակայված է եղել առևտրի կենտրոնի երրորդ հարկում, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանների խախտման մեջ և հանդիպում է պահանջել ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը կոորդինացնում է միացյալ հանձնաժողովի աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Յ. Գագարինի անվան ռուսական ավիացիոն գործարանը ցուցադրել է հինգերորդ սերնդի իր նորագույն բազմաթիրախային կործանիչի (Т-50) լուսանկարները:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Ողջ Լեհաստանից Վարշավա են ուղևորվում ոստիկանության մոտ 500 աշխատակիցներ, հայտարարել է Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Մրոզեկը, տեղեկացնում է Լեհական ռադիոն:
Սիրիական բանակը և աշխարազորային ջոկատների զինյալները հետ են մղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հզոր հարձակումը Պալմիրայից 90 կմ հեռավորության վրա գտնվող Т-4 ավիաբազայի վրա:
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել: Օդանավում գտնվող բոլոր՝ 13 անձինք զոհվել են, հայտնում է Reuters-ը:
Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին ապացույցներ են տրամադրել զինյալների կողմից իպրիտ քիմիական զենքի կիրառության մասին, հայտնել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի կատարման Սիրիայի ազգային մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Սամեր Աբասը:
Չինաստանը հնարավոր է համարել առևտրային պատերազմն ԱՄՆ-ի հետ՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ, սակայն հույս ունի դրանից խուսափել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների փոխնախագահ Չժու Գուանյոյին:
Ադրբեջանի կառավարությունը ստեղծված ճգնաժամից ազգային տնտեսությունը դուրս բերելու եւ տնտեսության 11 գլխավոր հատվածների գծով հաստատած փաստաթղթով վստահեցնում է, որ երկիրը դուրս է գալու աղետալի ճգնաժամից, սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետներն այլ կարծիք ունեն:
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Չինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Այս մասին հաղորդել է The Daily Mail-ը:
Azatutyun.am-ը գրում է. Այսօր Հայ ազգային կոնգրեսի համագումարում կուսակցության նախագահ վերընտրվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Կանխատեսում եմ, որ ՀՀ իշխանությունները հակված են բանակցություններն ավարտել մինչ ընտրությունները։ Դա իրենց համար ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականություն է, քանի որ կարող է օգտագործվել իշխող էլիտայի համար` որպես ներքաղաքական ազդակ»։
Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Այս տվյալները բերվել են Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
«Ինչո՞վ են զբաղված դեսպանները, ես չգիտեմ: Ինչի՞ է պետք դեսպանը, ես չգիտեմ: Մենք այն երկիրը չենք, որ աշխարհի վրա ինչ-որ գեոպոլիտիկ հարցեր լուծենք կամ չգիտեմ ինչ անենք: Մեր դեսպանը նրա համար է, որ, եթե մի երկիր գնացել է՝ նայի, թե ինչ կարող է բերել և ինչ տանել այստեղից»:
21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից է քաղցրահամ ջրի խնդիրը, որը ծառացել է ողջ մարդկության առջև: Այն առավելապես լուրջ բնույթ է կրում սակավաջուր տարածաշրջաններում, իսկ աշխարհի ամենասակավաջուր տարածաշրջաններն են համարվում Հյուսիսային Աֆրիկան և Միջին Արևելքը:
Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը, որն արդեն կանգնեցված է խորհրդարանի շենքի առջեւ Ռուսթավելիի պողոտայում, կվառեն դեկտեմբերի 17-ի երեկոյան: Այս մասին ասել է քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած սկզբունքների շրջանակներում ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։
«Ռոգոզինը կփորձի այլ լուծումներ առաջարկել Ադրբեջանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Ադրբեջան կատարած այցի օրակարգին:
Ոստիկանության տվյալներով` հանցավոր սխեմաներն օգտագործվել են նախկին նախագահի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու և կուսակցության ծախսերը հոգալու համար: Նույն կուսակցությունից նախագահ էր ընտրվել նաև Դիլմա Ռոուսեֆը, ով կորուպցիոն սկանդալի հետևանքով 2016 թվականի օգոստոսին թողել էր պաշտոնը:
«Կարծում եմ` Ռուսաստանը Հայաստանի փոխարեն նման երաշխիք չի կարող տալ, չի կարող թույլ չտալ օգտագործել այդ զինատեսակները, երբ սկսվեն պատերազմական գործողություններ»,- նման կարծիքի է Վլադիմիր Եվսեևը։
«Նախագահն իր ելույթում ասաց՝ ում հետ կարելի է համագործակցել։ Ովքեր այդ պլատֆորմում պատրաստ են համագործակցելու, բոլորի հետ էլ, ասեց, համագործակցելու ենք»,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մյասնիկ Մալխասյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է համագործակցություն Գագիկ Ծառուկյանի հետ։
Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր առաջնահերթ խնդիրն է համարում յուրաքանչյուրին հասցնել դրանց գերկարևոր, ճակատրագրական նշանակությունը հայկական պետականության և Հայաստանի ժողովրդի համար։ Այսօր ՀԱԿ համագումարում այս մասին հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը՝ ներկայացնելով ՀԱԿ բանաձևը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման գործով ձերբակալվել է 7 մարդ: Եվս հինգը հետախուզման մեջ են:
«Դաշտը պետք է սարքել սև-սպիտակ՝ իշխանություն-ընդդիմություն։ Այդ գործընթացի սիզբն այսօր դրվեց»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ նկատելով, որ ընդդիմություն է կոչվում այն քաղաքական ուժը, որը ձգտում է իշխանության և որից մրսում է իշխանությունը, իսկ իր տեսակետից այդ սահմանմանն այսօր համապատասխանում է միայն ՀԱԿ-ը։
Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո քաղաքում ազգայնական թուրքերը շարունակում են ցույցեր իրականացնել: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա հարձակման փորձ իրականացնելուց հետո նրանք բախվել են հրապարակում հավաքված քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութ յան ներկայացուցիչների վրա:
«Այդ հարցում դուք լուրջ հաջողության եք հասել, որովհետև ընդդիմադիրների մի մասն այդպես էլ ասում է, որ կդառնան առողջ ընդդիմություն: Նայում ես ու չես հասկանում՝ սրանք ինչո՞ւ են գնում ընտրության: Առողջ ընդդիմությունը եթե այդքան լավ բան է, թող ՀՀԿ ն էլ դառնա առողջ ընդդիմություն, ու չեմ կարծում, որ դա մենք չենք ողջունի: Բայց մի բան պետք է ճշտենք. այս ընտրությանը մենք գնում ենք կայացած քաղաքական հարաբերություններում, կայացած Սահմանադրության պայմաններում մեր քաղաքական որակը տեղավորելու և դրանով օգտակար լինելու մեր ժողովրդի՞ն, թե՞ Հայաստանում կան լուրջ ռազմավարական խնդիրներ: Այսօրվա քաղաքական դաշտում եղած մարդկանց կեսից ավելին ավելի փոքր տարիք ունի, քան ես քաղաքականության մեջ եմ»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ծննդյան 80-րդ տարեդարձի օրը նախաճաշել է ութ անտունների հետ: