Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը։
Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:
ԱՄՆ-ն ակտիվացրել է զենքի մատակարարումները սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն տարեվերջյան մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ ԵՄ-ի երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման տեխնիկական պրոցեդուրաները մոտ ժամանակներս կավարտվեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուս սենատոր Ֆրանց Կլինցևիչը ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» ծրագրի ուղիղ եթերի ժամանակ ստուդիայից դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Տրյուխանին, քանի որ վերջինս հրաժարվել է հարգել ռուսական «Տու-154» ինքնաթիռի զոհերի հիշատակը, հայտնում է Lenta-ն։
2017թ. Ռուսաստանը կարող է փորձել վերադարձնել իր ազդեցությունը հետխորհրդային տիրույթում։ Այն թուլացել է 2014թ. Եվրամայդանի իրադարձություններից և Ուկրաինայի ձգձգված հակամարտությունից հետո, սակայն 2016-ին հակառուսական արևմտյան ճակատը ցնցվեց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա սեղանին, ամենայն հավանականությամբ, «համեստ ուտեստներ» կլինեն, որոնք նա նախընտրում է, ինչպես նաև արձակուրդի ժամանակ նա կստանա օպերատիվ տեղեկատվություն, կկատարի հեռախոսազանգեր ու ազատ ժամանակ կզբաղվի սպորտով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
2014-2016թթ. Գաբրիել Ղազարյանը զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։
Այս առթիվ որոշում է կայացվել նախաձեռնել գործընթաց, որի արդյունքում կվերացվի վիզաների անհրաժեշտությունը սովորական անձնագիր կրող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար: Հանդիպման ժամանակ որոշում է կայացվել նաև երկրների որոշակի խմբի դեպքում վերացնել մուտքի արտոնագիրը դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար:
Ջրասուզակների կողմից Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի բեկորների ուսումնասիրության տեսանյութը հայտնվել է համացանցում։
ԱՄՆ Նևադա նահանգում՝ Կալիֆոռնիայի հետ սահմանի հարևանությամբ տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS)։
Հստակ կարող եմ ասել, որ Արցախի քաղաքական օրակարգում որևէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա:
Թուրքիայի զինված ուժերը սիրիական Էլ-Բաբ քաղաքում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 44 ահաբեկչի, ևս 117 ահաբեկիչ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունը։
Հայտնաբերվել և Սև ծովի հատակից բարձրացվել է ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի երկրորդ «սև արկղը», հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Տագանռոգի ավիացիոն գործարանի աշխատակիցները մտադիր են կատարել Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի մասերի փորձաքննությունը և պարզել աղետի պատճառը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով գործարանի աշխատակցի հայտարարությանը։
Ինքնաթիռը, որը Մայնի Ֆրանկֆուրտից ուղևորվում էր չինական Չենդու, ինքնասպանություն գործել ցանկացող ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։
Գերմանական մամուլի համաձայն՝ այս տարի 55 հազար ներգաղթյալ ինքնակամ հեռացել է Գերմանիայից և վերադարձել հայրենիք։ Այս մասին գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային ծառայությանը։
Գրաֆիկական մանրակերտի վրա երեւում է, որ օդ բարձրանալիս հանրանավի պոչամասը կտրուկ ցած Է իջել: Ընդ որում օդանավը թեքվել է դեպի ձախ, ինչից հետո խորտակվել է ծովում:
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում լայնամասշտաբ հրադադարի հաստատման պլանը, որը ներկայացվելու է Սիրիայում հակամարտող կողմերին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 43-ը վիրավորվել է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, հայտնում է Times of India-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իրեն Тwitter-ում ԱՄՆ տնտեսությունում սպառողական վստահության ինդեքսի աճի համար, որը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել 2016թ. դեկտեմբերին վերջին 15 տարվա համեմատությամբ։
Ոստիկանությունը Նյու Յորքում՝ Trump Tower-ի լոբբիում, կասկածելի փաթեթ էր հայտնաբերել և տարհանել մարդկանց, հայտնում է CBS-ը։
Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի և քաղաքի արվարձանների մեծ մասը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը Փերլ-Հարբոր անվանել է «պատմական արարք», որը ցուցաբերում է հաշտեցման ուժը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, հայտնում է The Washington Post-ը։
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեքենա է պայթեցվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահներին։
Կուբայի խորհրդարանն արգելել է օգտագործել վերջերս մահացած Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը փողոցների կամ այլ օբյեկտների անվանակոչման, ինչպես նաև մրցանակների կամ տիտղոսներին անուն շնորհելու նպատակով, հայտնում է BBC-ն։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում առևտրային տվյալները, գրում է Gazeta-ն:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Ադրբեջանի և Ղարաբաղի միջև թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարևելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարևանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։