Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։
«Մենք չենք տարբերակում այն, ինչ տեղի է ունեցել Տավուշում, այն զարգացումներից, որոնք ծավալվում են Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ։ Չի բացառվում, որ Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն Արցախյան հատվածից մեր ուշադրությունը շեղելն էր, զգոնությունը թուլացնելը, որպեսզի այստեղ էլ ինչ-որ բան անեն»։
Հարցին, թե զարմանալի չէ՞ր, արդյոք, Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից անմիջապես մի քանի օր հետո, եւ սա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, նա պատասխանեց.
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքություններ են ի հայտ եկել։
Ինչպես նշել են Արգենտինայի նախագահի վարչակազմից, Մակրիի այցի օրակարգն անփոփոխ է մնացել։ Նախնական արդյունքներով պարզվել է, որ ավտոմեքենայի ուղղությամբ քարեր է նետել 10 մարդ։
Թուրքական Սինոպ քաղաքում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, մարդկանց թիվն անհամեմատ շատ է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր մեղադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, անարդյունավետ է անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ փոխզիջման, թեև գործող տարանցման պայմանագրի ժամկետն սպառնում է 2016թ. դեկտեմբերի 31-ին։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են:
Դուերտեն նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հակաթմրանյութային արշավի հետ լինելու է առաջնային իր նախագահության ընթացքում։
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց գործընկերներին` Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ` ցանկանալով լավ տոներ:
Թուրքիան ձգտում է նրան, որպեսզի Սիրիայում հրադադարը հաստատվի մինչև տարեվերջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին հայտնել էր գործակալությանը, որ իրաքյան բանակն աշխարհազորայինների հետ ազատագրել է Մոսուլի 56 շրջաններից 40-ը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունները ինքնաթիռի կործանման վայրում ավարտվել են։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ փրկարարները հայտնաբերել են 19 զոհի մարմին, նրանցից 17-ը տեղափոխվել է Մոսկվա։
Հուլիսին հաղորդվել էր, որ Իսրայելի գլխավոր դատախազը հրամայել է հետաքննել Նեթանյահուի հետ կապված գործերը։ Haaretz թերթի տվյալներով՝ երկրի արդարադատության նախարարությունը «տեղեկություն է ստացել մասնավորապես վարչապետի հետ կապված գործերի մասին»։
Անօրինական ներգաղթյելները փրկվել են 3 փայտե նավակների վրայից, որոնք աղետի էին ենթարկվել Լիբիայի ափերի մոտ։ Նրանց թվում կան Սիրիայի, Պակիստանի, Բանգլադեշի, Սոմալիի ու Էրիթրեայի քաղաքացիներ։ Իտալիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ 2016թ. Միջերկրական ծովով երկիր է հասել արդեն ավելի քան 180 հազար անօրինական ներգաղթյալ։
1991 թվականից ի վեր Բելառուսում մահապատժի են ենթարկել ավելի քան 400 մարդու։ Այդ ողջ ժամանակահատվածում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել մահապատժի դատապարտված ընդամենը մեկ բանտարկյալի։
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Ավելի վաղ նա ասել էր, որ կցանկանար արարողության ժամանակ տեսնել ոչ թե հայտնիների, այլ հասարակ մարդկանց։
Ուղղաթիռն ընկել է Գալվեսթոն ծովածոցում։ Ուղղաթիռում եղել է 2 զինծառայող, որոնք զոհվել են։ ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է ավիաաղետի մասին տեղեկությունը։
«Կարծում եմ՝ համակարգիչները շատ են բարդացրել մեր կյանքը։ Համակարգչային դարաշրջանը մեզ տարել է այնտեղ, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ դեռ չի խորհրդակցել դրա վերաբերյա սենատորների հետ, սակայն «միանգամայն հաստատ» դա կանի «որոշ ժամանակ» անց։
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գները նվազել են 0,54%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 53,77 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան գները նվազել են 0,18%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 56,12 դոլար։
Հայտնաբերված մյուս երկու «սև արկղերի» վիճակը բավարար է։ Դրանք գտնվում են Մոսկվայում՝ գաղտնազերծման նպատակով։ Բացի այդ՝ ներկայումս հայտնաբերվել է զոհի 19 մարմին։ Դրանք բոլորն էլ բարձրացվել են ծովի հատակից։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:
«Ծրագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության նշանակումը ՀԱՊԿ-ի համար իմիջի և սկզբունքի հարց է այլևս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգության և քաղաքական հարցերով վերլուծաբան, ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին։
Թուրքական ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում շարունակում է լայնամաշտաբ հետախուզական գործողություններ իրականացնել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը:
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներից ստացված տվյալներ:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. հունվարի 1-ից ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Չինաստանի Տայուան քաղաքային շրջանում աքաղաղի արձան է տեղադրվել, որը նման է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Տոկիոյում և Ճապոնիայի մայրաքաղաքից հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ, հայտնել է ճապոնական հիդրոօթերևութաբանական գործակալությունը։