ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016 թ. իր ամենամեծ ձեռքբերումը համարում է նախարար դառնալը։ Ըստ նրա՝ Կապիկի տարին հաջող էր, և այդ հաջողությունը կտարածվի Աքլորի տարվա վրա ու ավելի կմեծանա։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այս Ամանորը դիմավորում է Արցախում, իր կառուցած տանը։
Կենտրոնական Իտալիայի հենց նույն շրջանում 2016թ. երկրորդ կեսին 3 խոշոր երկրաշարժ է գրանցվել: 6 մագնիտուդ հզորությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին. զոհ էր դարձել 298 մարդ: Հոկտեմբերի 26-ի երեկոյան ստորգետնյա մի շարք ցնցումներ են գրանցվել, որոնցից ամենահզորը 5.9 մագնիտուդ է եղել:
Ստամբուլում հունվարի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:
«Շատ կարևորում եմ Հռոմի պապի այցելությունը Հայաստան և այն խորագիրը, որի ներքո տեղի ունեցավ այցելությունը։ Դա Հայաստան պետության և հայ ժողովրդի իմիջի համաշխարհայնացման, մեր հոգևոր մշակութային արժեքներին նոր լիցքեր հաղորդելու մի շատ կարևոր նախաձեռնություն էր»։
Շատերն են անհամբերությամբ սպասում ամանորյա տոներին։ Այսօր արդեն աշխարհի տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներն ու փողոցները զարդարված են ամանորյա զարդարանքով։ Ներկայացնում ենք, թե ինչպես են քաղաքները վերափոխվում ամանորյա տոներին ընդառաջ։
Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:
Ասում են՝ Տալինը Եվրոպային առաջին քաղաքն էր, որտեղ ամանորյա տոնածառ հայտնվեց։ Այս տարի նշվում է դրա տեղադրման 575-րդ ամյակը։ Տալինում ամանորյա տոնավաճառը բացվում է նոյեմբերի վերջին շաբաթը և շարունակվում մինչև հունվարի 7-ը։
«Եթե ազնիվ լինեմ՝ դեռ չեմ էլ մտել քաղաքական գործունեության մեջ, բացի նրանից, որ անդամագրվել եմ կուսակցությունում, ավելի շատ զբաղվում եմ գյուղատնտեսությունով, քան քաղաքականությամբ»։
168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ Մ. Մելքումյանը նշեց, որ առաջին կարևոր և ծանր իրավիճակն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը, ըստ նրա, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միշտ պետք է զգոն լինել:
Նա նշեց, որ այս պահին ՀԱԿ-ը կոնկրետ որևէ ուժի հետ չի համագործակցում, պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց կարևորագույն նպատակը կլինի՝ իսկապես ընտրություններ անցկացնել:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը Տավուշի մարզում:
«Ռուսաստանի կողմից սիրիական հակաասադական ընդդիմության մաս կազմող թուրքոմանական խմբավորումները, որոնք գործում են Թուրքիայի պաշտպանության ներքո, արդեն իսկ ընկալվում են Մոսկվայի կողմից՝ որպես չափավոր ընդդիմություն»։
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ 3.5 տարի բանակցելուց և գերազանց արդյունքներով այդ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) 2013թ. չնախաստորագրեց ԱՀ-ն Արևելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթաժողովին։ Սա սպասելի էր 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության մտադրության մասին։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ։
Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանականերում 70 ոստիկանի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նախ եւ առաջ նախատոնական շրջանով, երբ միջազգային մի շարք կառույցներ զբաղված են իրենց գործերով:
IntelinAir-ի 50-ամյա գիտնական Հովակիմյանը ծնվել ու մեծացել է Խորհրդային Հայաստանում։ Նրա մայրը եղել է պրոֆեսոր, հայրը՝ զինվորական։ Մոսկվայում ավարտել է դոկտորանտուրան (մաթեմատիկա առարկայից) 1992թ., երբ ընդամենը 25 տարեկան էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հովակիմյանը տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, այնուհետ Ատլանտա՝ աշխատելու Georgia Tech-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի և խաղաղ բանակցություններ սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Մոսկվան ափսոսում է, որ մաքսային մոնիթորինգի վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի ուղղությամբ ընթացող աշխատանքում ձգձգումներ կան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2017թ. ապրիլի 2-ին նշանակելու մասին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ զինյալները հարձակումներ են նախապատրաստել ԴԱԻՇ-ի անդամի հրամանով, որը գտնվում է Սիրիայում։ Խուզարկության ժամանակ առգրավվել է զենք-զինամթերք, նռնակներ։ Բացի այդ՝ ուժայինները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար նյութեր։
Փրկարարական գործողությունից 1 ժամ անց փլատակների տակից դուրս են բերվել տարեց ամուսիններ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Փլուզման պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է կենցաղային գազի պայթյունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել՝ կապված այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը առնչությամբ։
Պարբերականը հայտնում է, որ ռուս քննիչները հայտնաբերել են կնոջն ու նրան հարցաքննության կանչել, որտեղ նա հաստատել է, որ որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել Ալթընթաշի հետ։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական YPG ( սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը) կազմակերպությանը օգնելն անընդունելի է, այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Միտիշչայում հուղարկավորվել է ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի ղեկավարի օգնական Օքսանա Բատրուդինովան։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Եվս 13 զոհի հարազատները ցանկություն են հայտնել, որ իրենց մտերիմները հուղարկավորվեն այդտեղ։