Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:
«Նախագիծը որևէ կերպ հիմնված չէ որևէ վերուծության վրա, որ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, կամ զարգացում կլինի: Ուղղակի քաղաքական որոշման արդյունք է»,- այսօր Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանը:
Դանիայի ոստիկանությունը 23 մարդ է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցադրում ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ.
Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումը
#SutNikol նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը` ուղիղ
«Կրթության նախարարը կարող է կրթության ոլորտից չլինել, չէ՞»,- հեգնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կարող է լինել նաև բժիշկ»,- պատասխանեց Զեյնալյանը:
Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր:
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Սակայն, չեղավ հայտարարություն, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։
«Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ չորրորդ հանդիպմանը նախապատրաստվելու մտադրության մասին:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում անցկացվող հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող հայաստանցի երիտասարդ մասնագետներն Արգենտինայում և Արգենտինայի մասնագետները Հայաստանում 3 ամսով վճարովի հիմքերով օրինական կարող են աշխատել։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք հանդես են գալիս իրենց մոտ փախստականների ընդունման դեմ, օրինակ՝ Հունգարիայի դեմ:
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այս պահին ԱԺ-ում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Մինչ այդ այսօր առավոտյան նա հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, իսկ անցած շաբաթ՝ ԲՀԿ-ականների հետ:
«Կենտրոնական Ամերիկայում Հայաստանն առանձնապես ակիտիվ չի եղել և այստեղ բավականին մեծ ակիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներոմ դա օգտագործվել է և տեղ են գտել հակահայկական նախաձեռնություններ, մասնավորապես՝ Գվատեմալայում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 15-ին երկօրյա կոնսուլտացիաներ է սկսել 11 կուսակցությունների հետ, որոնք Կնեսետ (երկրի խորհրդարան) են անցել ապրիլի 9-ին կայացած խոհրդարանական ընտրություններից հետո:
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- նշված է ՀՀ նախագահի այսօր ստորագրած հրամանագրում:
Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 Max ինքնաթիռների օգտագործումից հրաժարման ժամկետը երկարացնում է մինչեւ օգոստոսի 19-ը:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:
Պակիստանում առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել սաստիկ ավազամրրիկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հարավի Կարաչի նավահանգստային քաղաքում, տուժածների թիվը հասնում երկու տասնյակի:
Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մհացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ ռեակտորում սկսվել է վառելիքաձողերի հանումը, ատոմակայան, որտեղ 2011 թվականին հուժկու երկրաշարժի եւ ցունամիի պատճառով տեղի ունեցավ Չեռնոբիլի վթարից հետո խոշորագույն վթարը:
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
ԱՄՆ-ի հարավային նահանգներում տոռնադոյի եւ ուժգին փոթորիկների հետեւանքով զոհվածների թիվը հասել է ութի:
Երեք մարդ է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին: