ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդպիմամբ։
Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին վետո է դրել Կոնգրեսի բանաձեւի վրա, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում կռվում է «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երևանում, և նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է:
«Փաստ» թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտա «Ֆեյսբուք» պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել:
Վենեսուելայի իշխանություններն 9 տոննա ոսկի են վաճառել 400 մլն դոլար գումարով, չնայած այն ճնշմանը, որն ԱՄՆ-ը գործադրում էր պոտենցիալ գնորդների վրա:
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել:
«Սրանից որոշ ներդրողներ, հնարավոր է, վախենան, ընդ որում, այնքան, որքան Ամուլսարի դեմ հ/կ-ների այս պայքարից: Բայց եթե տնտեսական հեղափոխություն ենք ուզում քաղաքականից հետո, ուզենք թե չուզենք, այս խոչընդոտներին հանդիպելու ենք: Կարևորն այն է՝ բոլորին ստիպենք, համոզենք, որ նոր պայմաններում ենք աշխատում»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Մենք՝ որպես այս գործընթացի դիտորդներ, առաջիկայում կտեսնենք՝ այդ կամքը կա՞, թե՞ ոչ։ Բնականաբար, նման պրոյեկտների իրականացումը վստահություն կձևավորի հակամարտող կողմերի միջև, կլավանա բանակցային մթնոլորտը»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել ընտրություններին:
Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Ֆրանսիային Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում:
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհի մարման աշխատանքներն իրականացրած հրշեջներին հավաքված քաղաքացիները, զբոսաշրջիկներն ու քաղաքի այդ հատվածի բնակիչները ծափահարություններով են ճանապարհել:
Միացյալ Թագավորությունը նախապատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով նախ և առաջ կոչ է արվում Լիբիայում հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը:
Աշխարհահռչակ Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհից լրջորեն տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Պակիստանի հարավում շարունակվող անձրևների ու ավազային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:
Ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ջին Վուլֆը կյանքի 87-րդ տարում սրտի հիվանդության պատճառով մահացել է:
Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոորդինացման միջազգային համակարգ:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են:
Լիբիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների:
Հաքերներն ապրիլի 15-ին փորձել են կոտրել Բելգիայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցը:
Իսկապես, ո՞րն է ճիշտ՝ բռնե՞լը, թե՞ չբռնելը: Իհարկե, ճիշտը բռնելն է, որ հանկարծ չփախչի: Բայց մի՞թե փախչում է. կարծես թե՝ չէ, նույնիսկ ասուլիս է տալիս, բողոքի ակցիա է անում, կոչ է անում քննարկման գալ, այդ դեպքում ինչո՞ւ բռնել:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսիին:
Ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել է The New York Times թերթի լրագրողներին այն մի շարք նյութերի համար, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ենթադրյալ ֆինանսական մեքենայությունների հետաքննությանը: