Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է:
Շատերի համար սա սառը ցնցուղի պես մի բան էր՝ այն պատճառով, որ ՏՄՊՊՀ անդամները և նախագահը ունեին դեռ մի քանի տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մինչ այդ Արտակ Շաբոյանի հետ նույնիսկ զրույց ունենալ:
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ապրիլի 16-ին Հելսինկիում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ։
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նշելով, որ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկում է ներկայացուցիչներ առաջադրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար:
Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում հունիսի 9-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
«Ֆեյքերի դեմ պայքար իրականում չկա: Կա այն ֆեյքերի դեմ պայքար, որոնք ապատեղեկատվություն են տարածում, որովհետև, եթե մենք հիմա շրջանառենք ֆեյքերի դեմ պայքարը, ապա դա մեզ շատ վտանգավոր տեղ կարող է տանել: Այնպես որ, մենք էլ մեր ձևակերպումներում պետք է ճիշտ արտահայտվենք, որ դա չդառնա հանրային երևույթ»:
«Եթե այդքան կարևոր է, որ նախարարները լինեն իր «մարդկանցից», որն ինքս անընդունելի եմ համարում, եթե իր մարդիկ են՝ գոնե 5-6 հոգի լավ պատրաստված պետք է լինեն, ոչ թե հլու-հնազանդ աշխատանք տանեն, այլ միմյանց հետ լավ առումով «քյալլա» տան, բերեն գաղափարների բախում, ահա այստեղ է առաջընթացը»։
Անցած շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը չի վստահում Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), համարում է, որ պետական այս կառույցը փակ է և ունի ցածր հաշվետվողականություն: Իսկ որպեսզի հակառակը լինի՝ քննչական գործառույթ չպիտի իրականացնի:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Եվրամիությունը հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեմ եւ պատրաստ է դրանցից պաշտպանել իր ընկերություններին:
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել է իր վրա, երբ ոստիկանները փորձում էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով:
Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանում է առաջատարի դիրքը պետության ղեկավարի ընտրություններում:
«Ես ափսոսանքով եմ վերաբերվում դրան: Ես կուզեի, որ կասկածի տակ դրված չլիներ իմ աշխատանքը, բայց նաև օբյեկտիվորեն կարող եմ դրան հանգիստ վերաբերվել: Հակառակ դեպքում կարող էր թվալ, թե ամեն ինչ շատ լավ է, իդեալական է, որը ավելի շատ զգոնությունը թուլացնելուն կօգներ: Իսկ ես կարծում եմ, որ մենք մշտապես պետք է զգոն լինենք և պետք է իմանանք, որ մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրեիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչի առաջին կրակոցը:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող է իր դռներն այցելուների համար փակել վեց տարով, ապրիլի 17-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի ստեղծագործությունները, որոնք փրկվել են կրակի ճիրաններից, այժմ փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը:
«Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք ընթանում են այն մոտեցումների հունով, որոնք ամրագրված են համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններով»։
Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցույթ կկազմակերպի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի հետեւանքով քանդված սայրաձողի վերականգնման համար:
Ի՞նչ հիմքով է 2009թ․ Դատախազությունը յոթի գործով 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այդ որոշումից մի հատված:
Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել են հղումներ, ըստ որոնց բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հրո ճարակ դարձած՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ին:
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։
Մենք ընտրել ենք Գոռ Հովհաննիսյանին, որովհետև գտնում ենք, որ նա կարող էր լինել անկախ, անաչառ ՍԴ դատարանի դատավոր: