ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո արված հայտարարություններին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին Է. Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ վարչապետի հետ քաղաքական ուժի ղեկավարի՝ շուրջ 1 ժամ տևած հանդիպումը ծավալվել է կառուցողական մթնոլորտում, իսկ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չմեկնաբանեց:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով շուրջ 180 երկրների շարքում 61-րդն է։ 2019թ. սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցել 19 կետով՝ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով զիջելով միայն Վրաստանին։
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել է հրդեհից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի էմոցիոնալ ֆոնին ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Բացառում եմ, որ երկրի վարչապետն իմ դեմ քաղաքական հետապնդման պատվեր է տվել»։
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն թերի կենսագրություն ունի տվյալ պաշտոնի համար:
Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում:
Այս խնդիրն առավել ցայտուն արտահայտվում է քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում սահմանված ժամանակավոր պահակային կետերում ծառայությունն իրականացնելիս։
«Ամենակարևորը դատարկ-դատարկ խոսալը չի, այսօր ժողովուրդը սպասում ա գործի, փոփոխությունների, տնտեսական, ասենք թե՝ առօրյայում, գործունեության, ներդրում.
ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում հերթական անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի:
Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ:
Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հերքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ իր նշանակվելու հարցում ռուսական հետքի առկայությունը:
«Ձեզ ի՞նչ պետք ա` մեր խմբակցությունից քանի հոգի են ելույթ ունենում: Եթե էդքան մոտ եք մաթեմատիկային, պարոն Հովակիմյան, ձեր խմբակցությունը 88 հոգի են, քանի՞սն են ելույթներ ունենում»:
«Մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը: Ո՛չ ցանկություն ենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրել, ո՛չ էլ դա մեր համար տեսլական է եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել և առավել ևս այդ կոստյումների մանրամասներին ծանոթանալ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների մեղադրանքներին կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
Առնվազն 14 մարդ է սպանվել Պակիստանի Բելուջստանի նահանգում ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով:
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրակարգից դուրս հանդես եկավ հայտարարությամբ։
«Այսօր, երբ ողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը, որոշները՝ հոգևորականներով և մարդկանցով լի սարսափելի Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։ Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս պարզվեց, որ Հունգարիան դեռ մեկ ամիս առաջ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սակայն ուշագրավ է, որ այս մասին առաջինը հայտնել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը:
Իվանկա Թրամփը հավաստել է, որ հայրն իրոք իրեն առաջարկել է գլխավորել Համաշխարհային բանկը (ՀԲ) այն դեպքում, եթե իրեն հետաքրքրի այդ աշխատանքը, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: