Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով:
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:
«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով:
«Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել է համաշխարհային չափորոշիչներին:
Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մուլթոնը (դեմոկրատ՝ Մասաչուսեթսի նահանգից) պաշտոնապես ներգրավվել է հաջորդ ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան ապրիլի 22-ին հայտարարել է մի շարք ահաբեկչական գործողություններից հետո երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման մասին:
Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում է իրենց թիմը, որպեսզի դրանք որքան կարելի է շուտ մտցվեն խորհրդարան:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ արդեն այժմ փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա, որոնք նշանակված են մայիսի վերջին:
«Որ կողմ էլ նայում ես, գյուղատնտեսություն, առաջատար տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, մեզ մոտ դեռ ոչինչ չի փոխվել: Փաշինյանը կարևորում է գյուղատնտեսության զարգացումը, որովհետև հումքը մերն է, կա Ռուսաստանի նման շուկա, մնում է մի փոքր խնդիր, ինչպե՞ս հավաքել, բերել, վերամշակել, որպեսզի արտոնագիր ստանաս, որ ՌԴ-ում կարողանաս ապրանքը վաճառել: Գյուղացին միայնակ դա չի կարող անել»:
Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:
«Այն ժամանակ եղել է ընթացակարգային խնդիր՝ կապված պատգամավորի լիազորությունների իրականացման ապահովման հետ: Ինչ եղել, արդեն եղել, անցել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՍԴ կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Շրի Լանկայի ոստիկանությունը պայթուցիկ սարքերի գրեթե 90 պայթուցիչ է հայտնաբերել Կոլոմբոյի՝ կղզու խոշորագույն քաղաքի շրջաններից մեկում:
Արմնեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Հերթական անգամ դիրքավորվելով Մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած»:
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել է վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ եւ կոչ է արել խորհրդարանին՝ թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին եւ դատապարտելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եւ ցեղասպանությունը։
«Վերջերս սուր քննադատության ենթարկեցին վարչապետի խոստումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ գործազրկությունը, աշխատավարձերը շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին կային: Խոսք են տվել պետական մարմիններում աշխատողների աշխատավարձը բարձրացնել, բայց դա խնդիր չի լուծում, քանի որ բարձրացման տոկոսը բավականին ցածր է: Անգամ 10 ոկոսով աշխատավարձերի բարձրացնելը ոչինչ չի փոխում: Խոստումները դեռ մնում են օդի մեջ»:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ կատարված հարձակմանը:
Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներմուծող երկրների վրա ճնշում գործադրելու միակողմանի միջոցներին:
Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք -2019» անվանումը:
Ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել Կոլոմբոյում պայթյունների հետեւանքով զոհվածների համար:
Կահիրեում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են Եգիպտոսի և եվրոպական երկրների միջև համագործակցության հեռանկարները։
Եվրախորհրդի եւ Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը եւ Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում նրան շնորհավորել են նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մոտալուտ հանդիպման հույս են հայտնել:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման դեպքում, եւ ըստ որում բացառել է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը։