Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին։
«Ժողովուրդ» թերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հետ զրուցել է, վերջին ժամանակահատվածում ընդդիմության կողմից քննարկվող սուպերվարչապետության հարցի շուրջ:
«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով:
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։
«Աթեշյանն իր կողմնակիցներն ունի. եթե նա ընտրությունները շահի՝ թող ոչ ոք չզարմանա»,- 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ով նաև նկատում է, որ Հայաստանում թյուր է պատկերացումն այնտեղի գործընթացների մասին։ Ըստ թուրքագետի՝ Աթեշյանը վայելում է նաև պետության հովանավորությունը։
Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։
Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն:
Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդն այրում Փարիզի Աստվածամոր տաճարը:
Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում վիճահարույց դրույթներ չկան, դրանք համապատասխանում են Սահմանադրությանը։ Օրերս նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։
Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 համալիրը գնելու գործարքից:
Երրորդ Հանրապետության ոչ մի իշխանություն չի եկել՝ առանց Ղարաբաղի լուծման մասին պատկերացում ունենալու, այդ դուք եք, որ ասել եք, թողեք գանք իշխանության, այդ հարցի մասին հետո կխոսենք, դուք էիք, որ ամեն ինչ խառնեցիք իրար այնպես, որ այդ մասին իշխանության գալու ընթացքում չխոսվի։
Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ:
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին ահաբեկչական գործողություններով պայմանավորված գործի շրջանակում ձերբակալել են ևս 5 անձի:
«Այստեղ հավաքված են երիտասարդներ, որոնք իշխանափոխությունից հետո ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին։ Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք ուժեղ ենք, քանի որ երիտասարդները որոշել են ՀՀԿ անդամ դառնալ այն ժամանակ, երբ կուսակցությունն այլևս իշխանության չէ։ Մեզ նաև միավորում է այն, որ պետական կառավարման համար բավարար չէ միայն Գյումրիից Երևան քայլելը, պետք է նաև բավարար իմացությունը։ Նաև, որ չենք պատկերացնում, որ Արցախի հարցը կարող է լուծվել վերելակում»:
«Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը, այդպես չէ՞։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը»։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կապատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով:
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:
«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով:
«Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել է համաշխարհային չափորոշիչներին:
Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին: