Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:
«Մեր հարաբերությունները պահպանում են ամբողջական շարունակականությունը: Դրանք ամուր են, շատ ուժեղ հիմք ունեն: Դրանք միտված են դեպի ապագա»:
«Քաղաքական լիգայի» համակարգող, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում: Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին»:
2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր:
Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան:
«Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 321-ի, տուժել է ավելի քան 520 մարդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է մամուլի այն տեղեկությունը, որ վարչապետն իր աշխատակազմի ղեկավարից պահանջել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ «Իհարկե ոչ»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Եվրախորհրդարանում առավել ազդեցիկ՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի միասնական թեկնածուն՝ Մանֆրեդ Վեբերը, խոստացել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, եթե զբաղեցնի այդ պաշտոնը:
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման շուրջ։
Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
6,6 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 23-ին տեղի ունեցել Ֆիլիպիններում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում:
«Ուզես-չուզես կալանքը պետք է տաս» նորմալ ժողովրդավարության պայմաններում այս հայտարարությանը կհաջորդեր հրաժարական: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Սևակ Թորոսյանը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել է, որ Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն է սկսում:
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
«Այսօր իրավապահ մարմինների հանդեպ վստահություն կա, ընդհանուր առմամբ երկրում մարդկանց մոտ պետականության հանդեպ վստահություն է հայտնվել, որովհետև իրենք են ձևավորել իշխանությունը: Այսօր Արթուր Վանեցյանն ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկն է, որովհետև իր աշխատանքով ապացուցել է և իր գործողություններով արժանացել է դրան: Դա տալով և վերցնելով, փաստաթղթով չի»:
Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի: