«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «քասթինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:
Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում՝ օգտագործելով առաջին հերթին ՀՀ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին:
«Իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հետ է, հետևաբար՝ Էդմոն Մարուքյանի հետ ո՛չ ցանկություն ունեմ բանավեճի բռնվելու, ո՛չ էլ ինչ-որ բան իրեն ապացուցելու։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում երկու բևեռ կա՝ մեկը՝ ՀՀԿ-ի, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի բևեռն է»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը:
«Ես շատ եմ խոսել ռուսական դերակատարության մասին, կարծում եմ՝ դա պետք է հավասարակշռվի, թեև իրական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեմ տեսնում»,- ասաց նա։
Վաղը Պեկինում մեծ հանդիսավորությամբ մեկնարկում է գլոբալ նշանակության միջազգային ֆորում, նվիրված «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» մեգանախագծին:
«Կատարվել է համապատասխան, հետևողական աշխատանք, և շատ կարևոր է, որ մենք հասանք այս հաղթանակին: Ի դեպ, խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24-ին»:
Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը:
ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը Ռոսաստանից իր հետ իսկական սուր, ինչպես նաեւ բաժակակալներով գավաթների հավաքանի կտանի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
«Ես ուզում եմ հավատալ, որ ՄԻԵԴ-ն անկախ մարմին է, և իր համար նշանակություն չունի՝ այստեղ իշխանության գլուխ ինչ ուժ է՝ ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, իրենք բողոքները քննել և քննելու են, հուսամ, իրավունքի խախտումների տեսանկյունից»։
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Կարելիայի Հանրապետության նահանգապետ Արթուր Պարֆյոնչիկովը 2008-2017թթ. զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավի պաշտոնը։
Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։
«Հանրապետականներն ասում էին մի բան, որին իրենք նախապես չէին հավատում, գիտեին, որ ժողովուրդն իրենց ատում է, բայց շեշտում էին, թե մեծամասնություն ունեն: Սերժ Սարգսյանն էլ, միգուցե, իրականությունից կտված էր, որովհետև երկար տարիներ բարձրագույն իշխանության մեջ էր ու շրջապատված քծնողներով: Փաշինյանն էլ է հիմա քծնողներով իրեն շրջապատում: Վարչապետի կողքին դուք տեսնո՞ւմ եք մեկին, ով ասում է՝ ոչ պարոն վարչապետ, այստեղ միգուցե դուք սխալ եք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:
«Մեր կանխատեսումը, որ պետք է ազատ արձակվի, իրականացավ, և ընթացքն արդեն ցույց կտա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանի ազատ արձակմանը Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Լեզվի մասին նոր օրինագիծը, որն ապրիլի 25-ին ընդունել է Գերագույն ռադան, հասարակայնության հետ բավականաչափ լայն քննարկում չի անցել, իսկ երկրի համար դրա հետեւանքները դժվար է կանխատեսել:
«Սա թուրք ժողովրդի դեմ չէ, թուրք քաղաքացիների, որ հիմա այդքան փորձում են շահարկել. սա ժխտողական կեցվածք ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան Թուրքիայի շարունակություն այդ կառավարության դեմ է»,- այսօր Թուրքիայի դրոշն այրելու միջոցառման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում:
«Եկել եմ այն եզրակացության, որ սա իրոք շինծու գործ է: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ քաղաքական գործընթացներ են ընթանում, և սա ավելի շուտ քաղաքական գործ է, քան իրավական: Շատ տխուր է, որ, այսպես կոչված, հետհեղափոխական Հայաստանում մենք իրականում ունենք առաջին քաղաքական գործը»:
«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց՝ ասելով, թե պատրաստ ենք առանց նախապայմանների շփման Թուրքիայի հետ: Իսկ ինչո՞ւ առանց նախապայմանների: Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց: Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի Twitter-ը»:
Բայց հենց որ վարչապետը նեղն է ընկնում՝ մեր լուսավոր գործընկերները պիտի բանավեճի ժամանակ բռնեն իր կողմը, ստեղծեն ԴԱՍԱԿԱՆ զավեշտալի դրվագներ, որոնք հետո մեմեր կդառնան ինտերնետում՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից եւ այլն։
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նաթալ արեւելյան նահանգում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 70-ի:
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը:
«Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, այժմ կառավարության անդամ եմ: Գործնականում ժամանակ չեմ ունենում դրանով զբաղվելու համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Շրի Լանկայի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողությունների կատարողների նկատմամբ հսկողություն են իրականացրել պայթյուններից առաջ:
ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի):