Կրեմլում դրական արձագանք է գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, բայց առայժմ տեղեկատվություն չկա այդ նախաձեռնության մանրամասների եւ բովանդակության վերաբերյալ:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության են եկել Իրաքին եւ Լիբանանին՝ որպես դիտորդների, հրավիրելու Սիրիայի շուրջն Աստանայի ձեւաչափի բանակցություններին:
Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի:
«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կոչ է արել հասարակությանը՝ հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով:
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Մաաստրիխտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ։
«Իրականությանը չի համապատասխանում. որևէ գործարք չի եղել, որևէ գործարքի առաջարկ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականայանն այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի այն ենթադրությանը, թե Ադյանը և մյուսները նախաքննական մարմնի հետ գործարքի մեջ են եղել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):
Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին:
«Ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղաջանյանից գոհ չլինեմ, դիջեյ լինելն ամո՞թ է, նա Մոնակոյի համալսարանն է ավարտել։ Իսկ Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներով նման բան չի եղել։ Ասում են` Հակոբ Արշակյանն ասել է՝ փետրվարի 30, վայ, ասել է՝ փետրվարի 30, դա վրիպակ է եղել»:
«Պետական վերահսկողական ծառայությունից բացի, ԱԱԾ-ն նույնպես գործում է իմ ենթակայության տակ։ Երբ տեսնեմ ստուգումների անհրաժեշտություն, ԱԱԾ-ում կլինեն ստուգումներ։ Այս տարվա ընթացքում տեսնել եմ բազմաթիվ այլ անհրաժեշտություններ, բայց այնպես չէ, որ իմ տեսած բոլոր անհրաժեշտությունները կարողանում եմ միանգամից ապահովել, պետք չէ մոռանալ, որ ՊՎԾ-ն, ըստ էության, զրոյից ձևավորվող մարմին է և սրանից բխող հետևանքներով»։
«Ես չեմ ուզում առհասարակ նման հայտարարություններ մեկնաբանել։ ՀՀ-ում 2018 թվականի ապրիլի հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու կամ սարքելու դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային նշանակությունը։ Այն մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով»։
Շրի Լանկայի իշխանությունները գիտեին, որ այդ կղզի-պետության որոշ քաղաքացիներ արտասահմանում կռվել են իսլամիստների կողմից, բայց նրանց կալանավորման համար իրավաբանական հնարավորություններ չեն եղել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Նույնն էլ վերաբերում է նաև ԴԱՀԿ նախկին պետք Միհրան Պողոսյանին, նա էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել Հայաստանից։ Եթե նրանց այդ պարագայում ձերբակալեին, պետք է ասեիք՝ օրենք ենք խախտում։ Բայց ո՞ւր պետք է փախնեն, երկրագունդը կլոր է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին ապրիլի 26-ին վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում:
Մայիսի կեսերին Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ՝ «Հայաստանի նախագահությունը՝ Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ արդեն հարցը քննարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, կդիմի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ:
«Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, այսպես ասած՝ նույն վիճակում է գտնվում։ Այն կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ թիրախավորող, և վիճակը կայուն է»,- այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին:
Արցախի հերոս Սամվել Բաբայանը շրջում է գյուղե-գյուղ, զրուցում ժողովրդի հետ: Անկեղծ զրույցների ենք ականատես լինում ու լինելու:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշում է ընդունել մայիսի վերջին սկսել Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցության աշխատակիցների թվի կրճատումը:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու է մեկնել Թուրքիա:
Նուր Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը: