Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանին հարց ուղղեցինք՝ «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստան-Իրան փոխհարաբերություններում»։
Շրի Լանկայի արևելքում մահմեդական գրոհայինների ենթադրյալ թաքստոցի պայթյունի ու դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 6-ը երեխաներ են:
Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների, հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար Քաղաքացու օրը ևս մեկ հնարավորություն է խոսելու քաղաքացու հետ և լսելու նրա խնդիրները:
Այսօր Երևանում և բոլոր մարզկենտրոններում նշում են Քաղաքացու օրը։ Մաշտոցի պուրակում ընթանում է «Իրազեկ քաղաքացի» հանրային քննարկումը, որին մասնակցում են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացունն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։
Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:
Ըստ «168 ժամ»-ի աղբյորների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից:
«Էկզոտիկ էր սկզբում հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։ ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին»:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով:
Շենգենյան համաձայնագրի վերանայումը կարող է փակել դրան Ռումինիայի եւ Բուլղարիայի միանալու հնարավորությունը:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) առաջին անգամ երկրի մասնավոր ընկերության թույլ է տվել անօդաչուներ օգտագործել սպառողներին ապրանքներ առաքելու համար:
Օդերեւութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելքի տարածաշրջան):
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:
168.am-ը հարցում ուղղեց ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ խնդրելով դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում իր կողմից առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից մերժվելու կապակցությամբ: Նաև հետաքրքրվեցինք՝ նախագահի կարծիքով՝ Գ.Հովհաննիսյանից հետո ինչպիսի՞ թեկնածու պետք է լինի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրելու է Սենատին դադարեցնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որը ստորագրվել է Բարաք Օբամայի նախագահության տարիներին:
7-րդ գումարման խորհրդարանում թվով 15 պատգամավոր դիմել է բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար։ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի պաշտոնակատար Հրայր Զորյանը 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ պատգամավորներից 8-ն «Իմ քայլից» են, 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` «Բարգավաճ Հայաստանից»։
168.am-ն արդեն իսկ գրել էր այն մասին, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի մասնագիտական ստաժը սահմանափակվում է դիջեյի ստաժով (կառավարության աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանին մինչև նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երևանի ժամանցի կենտրոններում՝ փաբերում)։
Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյուն է որոտացել:
«Նա այդ հարցի հետ կապված մեկ բառ չխոսեց, իր «դըմփ-դըմփ-հու»-ի հեղափոխությունից խոսեց, բայց Հայոց ցեղասպանությունից չխոսեց։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ այդ մարդկանց համար համահայկական խնդիրներն օրակարգային չեն»։
Հայ երաժիշտ Կարոլ Մարկ Բորեն Ֆրանսիայում իր երաժիշտ ընկերների հետ «Mahaleb» անվամբ երաժշտական խումբ է ստեղծել։ Ֆրանսիացի, հույն և հայ երեք երաժիշտներից կազմված խումբը հնչեցնում է անատոլիական տարածաշրջանին բնորոշ հայերեն և թուրքերեն երգեր։
Թուրքական երկրորդ ներխուժմամբ և բնակչության զանգվածային ջարդերից հետո Նախիջևանի հայ բնակչությունը 1920 թվականին ստիպված էր անվերադարձ թողնել իր հայրենի օջախը:
Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային:
Զատկի տոնի նախաշեմին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 42 դատապարտյալների:
«Իմ կարծիքով, ժամանակին պարոն նախագահի փաստաբաններն ուղղակի դա պետք է ներպետական ատյաններում վիճարկեին, որպեսզի փաստի վերաբերյալ վեճ լիներ։ Ցանկացած ձևով»։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, որով հայկական կողմը անդրադարձել էր Անկարայի կողմից բազմիցս շահարկվող արխիվների բացման կոչերին:
«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել՝ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում և չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ավելին, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,- լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: