«Հայկական հարցը եղել է միջազգային հարց, ներգրավված են եղել տարբեր ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը և Բրիտանական Կայսրությունը: Մենք պետք է հիշենք, որ 1878թ. Բեռլինի պայմանագրով և՛ Ռուսաստանը, և՛ Բրիտանիան հանդիսանում էին Օսմանյան կայսրության անվտանգության երաշխավորները:
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդու ձերբակալումը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, ովքեր ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները:
Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։
Մորս մահից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:
«Արցախի արտգործանախարարը Լատինական Ամերիկայում էր, ու թեև սա պետության ֆորմալ ճանաչում չի, բայց իրականացվող միջացառումներն արդեն խոսում են, որ պետք չի բացառել, որ մի օր Արցախը կճանաչվի նաև Լատինական Ամերիկայում»:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար:
Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանը Թուրքիայի նախագահի հասցրած վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ:
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ:
Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), մտադիր է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D-տպիչի միջոցով:
Ինդիանա նահանգում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2018 թվականին Թուրքիայում գրանցված մահվան պատճառների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
«Ռուսաստանը տեսնում է բազմավեկտոր քաղաքականություն, որի դեպքում չեն կարող շարունակվել արտոնություններ ՌԴ-ի կողմից։ Սակայն, ինչպես երևում է, ՀՀ իշխանությունները սկսել են առնչվել իրողություններին»,- ասաց նա։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բեռնատար վագոններ կարտադրեն, որոնք կգործարկվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում:
Թուրքիայի և Իրաքի միջև նոր սահմանային անցակետ կբացվի։ Այս մասին հայտարարել է Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Հաշիմ էլ-Անին։
«Եթե հայտարարություններ են արվում, ուրեմն բացահայտումներ պետք է տեղի ունենան, որովհետև նման հայտարարությունների դեպքում ստվերն ընկնում է բոլորի վրա: Պետք է հստակեցվի, որպեսզի մարդիկ իմանան՝ ում է վերաբերում, ում՝ ոչ»:
Շրի Լանկայի իշխանությունները կղզում ահաբեկչությունների շարքից հետո կրկին պարետային ժամ են հայտարարել:
«Համաշխարհային տնտեսական ֆորում» ոչ պետական հիմնադրամը հրապարակել է երկրների դատաիրավական համակարգի անկախության ինդեքսը։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին մասնակցող ընկերությունները ստորագրվել են ավելի քան 64 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագրեր:
Իմ շատ սիրելի լրատվամիջոցներից մեկն ԱՅՍՕՐ տեղեկություն ա տարածել, թե Միհրան Պողոսյանը կարտահանձնվի Հայաստանին՝ որպես տեղեկատվության աղբյուր նշելով Gor Abrahamyan-ի գրառումը։
Մարոկկոյում անօրինական միգրանտների տեղափոխող ավտոմեքենան ընկել է ջրանցքը:
«Քանի դեռ պետությունների միջև կան քաղաքական շահեր, նկրտումներ, կլինի նաև ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը չէ, այն նաև դեպորտացիան է, երբ ժողովրդին ստիպում են հեռանալ, բռնի ձուլումն է, մշակույթից զրկումը»,- Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացած «Ցեղասպանական քաղաքականություն. Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Անդրկովկաս» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակներում ասաց Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նշեց, որ հանդիպումներ պետք է տեղի ունենան, քանի որ գործընթացը չպետք է կանգ առնի և կշարունակվի։
Այսօր Պեկինում մեկնարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովին Հայաստանը ներկայացնում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարությունից:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը չէր հերքել, որ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Կառավարական առանձնատանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ:
«Արգիշտի Քյարամյանը պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետը։ Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) իր աշխատանքի առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել։ Մարդն իր ֆինանսական միջոցների մասին բացատրեց, ու միանգամից հարձակումներ եղան։
Արդյո՞ք վերջին իրադարձությունները չեն ստվերել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերմունքը Քաղաքացու օրվա խորհրդի հանդեպ, ի՞նչ տեսանյութերի մասին են պատմում լրատվամիջոցները և այլ հարցերի պատասխաններ 168.am-ը լսել է հենց Դավիթ Սանասարյանից։
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ միացել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը վաստակած և նվաճած օր է։