Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին ծանուցել է զենքի առեւտրին վերաբերող պայմանագրի վավերացումը մերժելու մասին:
«Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կշարունակի քննել Ազգային Անվտանգության ծառայությու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է մասնատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ այնպես, որ այդ խմբակցության մի խումբ պատգամավորներ տարբեր պատճառաբանությամբ հայտարարեն խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գեւորգ Պապոյանին։
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:
«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:
«Իրատես» թերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ, որն օրերս է ձերբակալվել Ռուսաստանում, քրեական գործ հարուցելու հարցում, պարզվում է, «դերակատարում են» ունեցել նաեւ նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները:
«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։
Կորեայի Հանրապետության իշխանությունները մայիսի 1-ից կապահովեն զբոսաշրջիկների մուտքը Անվտանգության միացյալ գոտի ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փանմունջոմ վայրում:
Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի Համացանցի օգտատերերի համար, որպեսզի արտահայտվելու ազատությունը պաշտպանի եւ կեղծ տեղեկավտության տարածումը կանխի դեռ մինչեւ այն պահը, երբ այն կկարողանա լուրջ վնաս հասցնել հասարակությանը: Ապրիլի 29-ին տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը: «Մենք պետք է մտցնենք համապատասխան սահմանափակումներ, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, […]
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել, որում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԱԺ նախագահին ուղղված առաջարկը:
«Թողած պարզ իրավիճակները՝ մենք ընկել ենք սար ու ձոր: Չեմ հասկանում՝ մինչև հիմա չունե՞ն կարծիքներ: Փորձագետները ամենատարբեր առաջարկներ են արել, կարելի է, չէ՞, դրանք ուսումնասիրել: Առաջարկներից մեկն այն է՝ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի կայացման օրինականությունն ու լեգիտիմությունը»:
Կարծում եմ, Հայաստանում ձեւավորվող ցանկացած իշխանություն պարտավոր է երկու գլոբալ խնդիրների մասին հստակ պատկերացումներ եւ անելիքների ծրագիր ունենալ:
«Ընդունված է, որ ցանկացած երկրի ղեկավար ինքն է հանդես գալիս հանրության առաջ և ներկայացնում խնդրի լուծման հետ կապված իր տարբերակները։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որը պատրաստ է նույնիսկ մինչև իր պարտությունը՝ պահպանել սեփական տեսակետները»,- նշեց Գագիկ Մինասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, թեկնածությունները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որպես հեղափոխական թիմի ներկայացուցիչ, դժվարանում է 10 բալանոց սանդղակում գնահատել՝ իր թիմի առաջնորդ Փաշինյանի կառավարության աշխատանքը քանի միավոր արդյունք է տվել՝ մեկ տարի անց:
Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
«Այս իշխանության շատ մեծ պրոբլեմն այն է, որը ցույց տվեց նաև հենց Քաղաքացու օրը, որ շատերը չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, որ ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնա լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 29–ին, դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Scandinavian Airlines (SAS) բազմազգ ավիաընկերությունը հարկադրված է եղել ապրիլի 29-ին եւ ապրիլի 30-ին Շվեդիայի, Դանիայի եւ Նորվեգիայի օդանավակայաններում 1213 չվերթ չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: