Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, ով փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով։
«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել.
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է:
«Ժողովուրդ» թերթը շարունակում է հրապարակել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, դարձել է «Մեսամե» հեռուստաալիքի հաղորդավարուհի։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը, որը տուժել է հրդեհից, կարող է տեւել հինգ տարուց ավելի, որն այդ աշխատանքների համար հատկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Երեկ Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են «Բարգավաճ Հայաստան»-ի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշի բարձրացման գործընթացում, մենք մտահոգվելու որևէ պատճառ չունենք։
«Նույնիսկ Սերժ Սարգսյանի մտքով չէր անցնի այդպես պաշտպանվել ընդդիմության քննադատությունից». Էդմոն Մարուքյան (ուղիղ):
Նախկին իշխանության ներկայացուցիչը հրաժարական է տվել հետհեղափոխական Հայաստանում՝ պետական կառավարման համակարգում քրոնիկ դարձած «հներ ու նորեր» կամ «սևեր ու սպիտակներ» անհաշտ պայքարի ենթատեքստում:
Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել:
Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպասում է ՀՀ-ի ներսում իրադարձությունների այնպիսի զարգացումների, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար։
Էդուարդ Աղաջանյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին նա նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջուըմ գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ու ներկայացնելով գրության բովանդակությունը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց՝ գուցե հենց Հովհաննես Իգիթյանն էլ ասի, թե ի՞նչ պայմանագիր պետք է լինի։
Ըստ Լուկիանովի, հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում կան աննշան խնդիրներ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա ըստ էության չեն անդրադառնում, բայց գուցե ունենան իրավիճակային հետևանքներ։
«Մայիսն ընկալվում է՝ որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս: Անցած շաբաթ ունեցել ենք իրավիճակ, երբ սահմանում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ունեցել ենք վիրավոր: Պետք է մեր զգոնությունը բարձրացնենք, հասկանանք, որ, երբ ասում ենք՝ մայիսը մեր հաղթանակների ամիսն է եղել, կա երկիր, որը փորձելու է մեր հաղթանակները փչացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը:
«Կարծում եմ՝ «Իմ քայլը» դաշինքում, ընդհանրապես՝ իշխանության մեջ, կան որոշակի հակասություններ, որն առաջացել է ի սկզբանե՝ ուղղակի դա եղել է քողարկված։ Այսինքն՝ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների թևը, որն իշխանության հիմնական «շահառուն» է, հակասությունների մեջ են»։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատժիչ մեխանիզմներ է գործի դրել աշխատակազմում, որպեսզի կառավարումը, իր ընկալմամբ, ավելի արդյունավետ դառնա:
ԱԺ նախկին պատգամավոր, տռնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գազի սակագնին, նկատեց՝ գազի սակագնի բարձրացման առումով կա լարվածություն, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի հայտարարվում էր, որ գազը չի թանկանալու։
«Ես այդ կրակոցները չէի կապի Մեդվեդևի այցի, կամ ԵԱՏՄ նիստի հետ։ ԼՂ հետ հարցում այն ռազմավարությունը, որ սկսվել է վարչապետ Փաշինյանի սկզբնական հայտարարություններից հետո բերեց նրան, որ Ադրբեջանը մտել է փակուղի իր նախորդ հայտարարությունների և ռազմավարության հետևանքով»։
«Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Բողոք է եղել, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել և ըստ Սահմանադրության, օրենքի իրենց որոշումը կայացնեն»,- «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։
«Մեր թշնամին չի փոխվել, նույնն է. Ի՞նչ էր տեղի ունենում 4-5 կամ 2 տարի առաջ. ամեն անգամ, երբ Հայաստանում կարևոր բան էր տեղի ունենում, օրինակ՝ տոներ են կամ Նոր տարի, սահմանին իրավիճակը լարվում էր, սկսում էին կրակել… Նույն իրավիճակն այժմ էլ շարունակվում է. այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստը, և սահմանին վիրավորում ստացած զինվորի փաստը նաև դրա ապացույցն է»:
«2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից Ղազախի շրջանում բանակի փոխարեն տեղակայվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը բանակից հետո երկրորդ խոշոր զինված կառույցն է, բաղկացած է 15.000 անձից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանում դարերով ապրել են տարբեր կրոնական և էթնիկ խմբեր և երկրում մշտապես առկա է եղել կրոնական հանդուրժողականություն:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից. «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,-ասաց նա:
Վլադիմիր Զելենսկու շտաբի կրեատիվ խմբի անդամ, «Կվարտալ-95» նախագծի եւ «Ժողովրդի ծառան» սերիալի սցենարիստ Յուրի Կոստյուկը պատմել է, որ Ուկրաինայի ընտրյալ նախագահի թիմը պաշտոնակալության այնպիսի արարողություն է պատրաստում, «որպիսին դեռ չի եղել Ուկրաինայում»: