Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել:
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ծրագրում են Բրյուսելում հերթական գագաթնաժողովն անցկացնել մայիսի 28-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքն իմ քննադատությանը:
«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադար հաստատել «Թալիբան» շարժման հետ, եթե նա համապատասխան քայլեր ձեռնարկի:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ պատժամիջոցներով էսպառնացել գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցելու համար:
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության հիմնական խնդիրը համարել է եվրոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստը, ինչն ազդում է Եվրամիության ինստիտուտների նկատմամբ վստահության եւ քաղաքական նախապատվությունների փոփոխման վրա։
Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն կուսակցությունները՝ կառավարող Պահպանողականը եւ ընդդիմադիր Լեյբորիստականը, պարտություն են կրում մայիսի 2-ին Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
«Կային մարդիկ, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել հենց մեզ, ուրանալով երբեմնի եղած ոչ միայն քաղաքական, այլև մարդկային հարաբերությունները: Այդ մարդկանց երևի թվում էր, որ «հեղափոխական» արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, և իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացրել Կանադայում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Քրաֆթի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջադրվել է ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար:
Նախնական տվյալներով՝ Վրաստանի էներգահամակարգում վթարային անջատման պատճառը եղել է ուժեղ քամին:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Եվրոպական միության անունից արված հայտարարությունը մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն իրազեկել է Օդիշա արեւելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին, նահանգ, որտեղ մոլեգնում է «Ֆանի» հզոր ցիկլոնը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ՕՊԷՔ-ի երկրների կողմից ցանկացած սպառնալիքի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը 2004-2006թթ. եղել է ՕԵԿ անդամ։
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից ապրիլի 30-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին կոչ է արել Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններին՝ մի կողմ թողնել տարաձայնությունները եւ համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։
Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմարդյունաբերական ոլորտում նոր պայմանագիր է ստորագրվել: Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ուկրաինական արտադրության հեռակառավարվող հակատանկային հրթիռներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել էին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարության առաջ բարձրացնել ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերի համեմատ ավելի ցածր մաքսային վճարներով Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու արտոնյալ ժամկետի երկարաձգման հարցը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ:
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաեւ ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։ Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում։