«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։
Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունները, որոնք զբաղվում են արհեստական մսի արտադրության տեխնոլոգիաների մշակմամբ, մտադիր են արդեն այս տարի ներկայացնել այդ մթերքը:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հաջողությամբ թեստավորել են լազերային զենքի նախատիպը:
«Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երևան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում»:
Մայրցամաքային Չինաստանի ֆոնդային շուկաներում սակարկությունները փակվել են հիմնական ինդեքսների անկմամբ՝ մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսերը բարձրացնելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հեիտո:
Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյում բենզատարի պայթյունի հետևանքով 56 մարդ է զոհվել:
Թուրքիայի Քոջաելի քաղաքում 1998թ․ հիմնված «Yıldız Sunta» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը։
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2018թ․ տարբեր երկրների կողմից սպառազինության ոլորտում կատարված ծախսերի վերաբերյալ։
«Քաղաքական կամքի պարագայում հակամարտությունը կարող է կարգավորվել քննարկված փաթեթներից մեկով կամ նոր փաթեթով, և էական չէ, թե որ երկիրն այն կկազմի, քանի որ դրանում էական փոփոխություններ չեն լինի նախորդ փաթեթներից, ըստ իս»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային սպառնացել է կալանավորման պահանջ ներկայացնել միջազգային ատյաններում՝ Կիպրոսի ափերին հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմի նկատմամբ։
Առաջադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայիս վարչության ամբողջ կազմը, բացի Լենա Նազարյանից, գործադիրի կազմը, պատգամավորներ:
Ռուսաստանցիների կեսը (51 տոկոս) պաշտպանում է Սիրիայի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը, բայց էլ ավելի մեծ թվով քաղաքացիներ (55 տոկոս) կարծում են, որ մերձավորարեւելյան այս երկրում ՌԴ ռազմական գործողությունները պետք է ավարտել:
«Փոխզիջում չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն վերադարձրել Արևմտյան Հայաստանը և մյուս տարածքները։ Քարվաճառում հազար բերդ ու վանք կա, զինվորն այսօր համբուրում է այդ հողը, տղաներն այնտեղ իրենց արյամբ բաներ են գրել։ Երբ Սևրի պայմանագիրը բավարարեն, մենք էլ կմտածենք՝ ի՞նչ զիջենք թշնամուն, բա մեր 450 հազար քաղաքացիները, որոնք սփռվեցինք աշխարհով մեկ, նկատի ունեմ Գանձակը, Սումգայիթը, Բաքուն»,- շեշտեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը:
Իրանը հասկանալ է տվել, որ կարող է մասնակիորեն հրաժարվել 2015 թվականի միջուկային գործարքով նախատեսված պարտավորություններից՝ ի պատասխան այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Թեհրանի դեմ ամերիկյան վարչակազմի պատժամիջոցների վերականգնման:
Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Գազայի հատվածին իսրայելական երկօրյա ռմբակոծումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 27-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:
Մայիսի 6-ին այս մասին հայտնել է Guardian թերթը:
Մադրիդի դատարանը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին թույլատրել է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շուշիի ազատագրման կարևորությանը և այդ գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նշեց, որ նա եղել է և կմնա ամենահայրենասեր ու սիրված զինվորականներից մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։
Խաղաղության պայմանագիր դեռևս կնքված չէ, մինչև միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր չստորագրեն 5- 6 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, միևնույն է՝ որքան էլ Եվրամիությունը և Մինսկի խումբը աշխատեն, միշտ էլ սահմանին նման վիճակ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին։
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հավատում է ՀՀ վարչապետի այն պնդումներին, որ չի միջամտում դատական գործերին։ Բայց միևնույն ժամանակ, տեսնելով այն անօրինականությունները, ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերում, ասում է, որ կա միջամտություն, հակառակ պարագայում՝ դատարանը պարտադրված կլիներ իրականացնելու արդարադատություն:
Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ-կոչ են հղել Մեքսիկայի իշխանություններին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարության առնչությամբ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ դեռևս չի հարուցվել։
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա դատարանների ընդհանուր վիճակը հիշեցնում է նախորդ դարի 20-ական թվականները, երբ հեղափոխությունից հետո պետական մակարդակով այնպիսի գիտակցություն էր ձևավորվել, որ արդարադատություն ունակ էր իրականացնել միայն բանվորագյուղացիական դաշինքի ծոցից դուրս եկած կարմիր ոստիկանը, չեկիստը, դատավորը։
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում առնվազն 56 մարդ է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին ավանդաբար մեծ տոնակատարություն է նախատեսված Արցախում: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը կնշվի մշակութային և ռազմական տարատեսակ միջոցառումներով:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս էեկել գործարարությունից, նրա բաժինը կվերադարձնեն նախագահության հնգամյա ժամկետը լրանալուց հետո: