«Մենք մեր հեղափոխության համար շուրջ 200 հազար դոլար ենք ծախսել: Մեր հեղափոխությունը պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն է»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստում վերահաստատել է բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհին Հայաստանին աջակցելու ու մեր երկրի հետ աշխատելու պատրաստակամությունը:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
«Անթույլատրելի արարք էր»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ խաղաղապահ գումարտակի՝ զորամասը լքելուն և միտինգին մասնակցելուն իր գնահատականի մասին հարցին։
Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ է այն պաշտպանել։
Եթե Եվրամիությունը չկարողանա օգնել Իրանին՝ հակազդելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միջուկային գործարքը կիմաստազրկվի, եւ Թեհրանը կարող է վերանայել դրան իր մասնակցությունը:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Իրանը պատերազմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ, բայց կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի Իրանի հետ:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ռոմանտիզմի տրիումֆն է պրագմատիզմի հանդեպ. «РБК» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովին տված հարցազրույցում այսպես է բնութագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ քննարկվելու են առաջիկա «հնգամյակի» գերակայությունները, ԵՄ-ի երկրներին հորդորել է ավելի հավակնոտ գործել, քան երբեւէնախկինում, ուժեղացնելով ԵՄ-ի գլոբալ դերը։
Վրաստանի էլեկտրամատակարարման համակարգի առեւտրային օպերատորի (ESCO) տվյալներով, երկիրն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա եւ Ռուսաստան:
Բանտում գտնվող՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված է, բայց ընկճված չէ, նա հասարակական աջակցության կարիք ունի:
Հարցին, թե կա՞ն արդյոք ճնշումներ քաղաքապետի վրա, Պետրոսյանը պատասխանեց. «Ճնշումներ չկան, ես իմ գործողություններում առաջնորդվում եմ բացառապես պետական շահով, քաղաքացու շահով, և իմ գործողությունները բխում են բացառապես Սահմանադրության և ՏԻՄ օրենքի դրույթներից»։
Ընտրական նոր օրենսգիրքը կդրվի լայն հանրային քննարկման։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մոտ 2 շաբաթ առաջ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատելու համար ԱԺ նախագահը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար:
Վրաստանը ձգտում է այն բանին, որ Սեւ ծովը լինի անվտանգության գոտի, եւ մտադիր է այդ բնագավառում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու թեման անիմաստ շահարկում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է.Մարուքյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովը մանդատից զրկող մարմին չէ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով դեռ չի ստեղծվի: Ինչպես այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իրենք քննարկել են խնդիրը և որոշել սպասել ՀՔԾ-ի որոշմանը:
Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայի եւ Վենեսուելայի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) թեմատիկան:
«Ես կարծում եմ՝ քաղաքականությունը այստեղ որևէ կապ չունի և ոչ էլ քաղաքական ժեստի մասին ենք խոսում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույց ասաց նա՝ նկատելով, որ դա նախագահների իրավունքն է:
«Երաշխավորման ինստիտուտը կա, պատգամավորներն են երաշխավորում, հայտնի մարդիկ են երաշխավորում, նախկին և գործող նախագահներն են երաշխավորում: Դիմել են՝ դիմել են, գլխավոր դատախազն էլ կքննարկի, կպատասխանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ԼՂ նախագահների խնդրանքին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պայմանավորվել են մայիսի 14-ին հանդիպում անցկացնել Սոչիում:
Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի նախագահությունը քաղաքական առումով խոչընդո՞տ է՝ հարցին ի պատասխան՝ նախարարը հակիրճ ասաց. «Եթե ես այստեղ եմ, նշանակում է՝ ոչ»։
ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվում է մեկնաբանել ԼՂ նախագահների կոչը ՀՀ իշխանություններին։
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը շահագրգռված է, որ ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու դառնան ԱԺ-ին, սակայն ոչ նախարարության դառնալու ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դարձյալ համաձայն չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: