«Է, թող միանա, ո՞ւմ է ուզում միանալ»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե միանում է իշխանությանը մարտահրավեր նետած ընդդիմությանը։
«Մայիսյան տոներն արժևորելը ուժեղ պետություն ստեղծելու ճիշտ հիմք է: Առավել կարևորում եմ Շուշիի գրավումը, քանի որ այն մեզ հոգեբանական առավելություն տվեց թշնամու նկատմամբ, հաղթանակի հավատ, վստահություն ներշնչեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վրդովվեց շրջանառվող արտահայտություններից, թե ինքը հողերը հանձնում է, Ղարաբաղը ծախում է: Ըստ նրա՝ մարդիկ, որ երկիրը թալանել ու ծախել են, բարոյական իրավունք չունեն որևէ բանում մեղադրելու:
«Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ չի շփվում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ընտրված նախագահ Զելենսկուն շնորհավորանք չի ուղարկել Հաղթանակի օրվա առթիվ, որը նա ավանդաբար հղում է ԱՊՀ-ի երկրներին ղեկավարներին, որովհետեւ նա դեռեւս պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը:
ԱԱԾ-ն, այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, այդ խնդիրները պահում է հսկողության ներքո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 8-ին Փարիզում գլխավորել է Ֆաշիզի դեմ հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված արարողությունը:
«Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց,- Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները»։
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի։ Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում:
Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու ֆորմատ կա, որտեղ ես շաբաթական երկու անգամ քննարկումների եմ մասնակցում՝ վարչության նիստ և նախաձեռնող խումբ:
Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումների վերաբերյալ մտահոգիչ լուրեր են շրջանառվում, ՀՀ ԱԳՆ-ն էլ հստակ պատասխաններ չի տալիս:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին։
Մինսկի խմբի շրջանակներում որևէ նոր փաստաթղթի ստորագրման հարց օրակարգում չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք օրակարգում նոր փաստաթղթի ստորագրման հարց կա, ի՞նչ ձևաչափով է դա լինելու, արդեն ձեռնարկվե՞լ են կոնկրետ քայլեր, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հրապարակավ չի բացառել Արցախյան հակամարտությանը վերաբերող նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
Մայիսին վերջին Թուրքիայից Ռուսաստան է մեկնելու մոտ 100 զինվորական, որպեսզի մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Նպատակը Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շահագործման հմտությունները յուրացնելն է։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Անհայտ վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին պղծել են խորհրդային ազատարար զինվորների հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում:
Ոչ ոք հայտնի՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների պատմությունից հետո չի էլ կասկածում, որ այդ հարցերը լուծվում են վարչապետի կաբինետում՝ վերջինիս անմիջական ցուցմամբ, բայց չի կարելի հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք տալ այդ թեմայով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Հայաստանի և Արցախի միասնականության հարցը կասկածի չի՞ դրվում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց:
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխ չկա, քանի որ օլիգարխ նշանակում է՝ իշխանության լծակներով բիզնեսի վրա ազդող:
«Ես կարծում եմ, որ նման դեպքերում Արցախի նախագահին իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ պետք է տան, որովհետև այդ հարցն այլևս Գլխավոր դատախազի տիրույթում չի, գործն ուղարկվել է դատարան, և, եթե գլխավոր դատախազը նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 15-ին հիշեցրել եմ, որ Բաքվի ջարդերի տարելիցն է, և ԱԺ պաշտոններ բաժանելուց բացի, ԱԺ խոսնակը խոսի դրա մասին ԱԺ դաահլիճում: Հաջորդ օրը Արարատ Միրզոյանը խոսեց այդ մասին:
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Միմինո» ֆիլմից հայտնի արտահայտությունը՝ «такие вопросы задаешь, неудобно отвечать»` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իր շուրջ հանրությանը համախմբել:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 8-ին համընդհանուր ընտրություններ են անցկացվում:
ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին, տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենը սկզբում իրեն մի քանի անգամ առաջարկել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում «նեղվում են այդ կասկածներից», որ գործի քննությունը ոչ օբյեկտիվ է, բայց ինքը դեմ է եղել:
«ՀՀ-ում այլևս վերացված է սուպերվարչապետական համակարգը, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարապետական համակարգ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ն.Փաշինյանը:
Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։