Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկի՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատանքը կես ժամով դադարեցվել է օդում հայտնված անօդաչու թռչող սարքի պատճառով:
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։
«Հայ ժողովուրդը 1988 թվականից ի վեր ապրեց ստրկամտությունից ազատվելու զարթոնք, և պապերի ու նախնիների վրեժխնդիր գործունեությունը շարունակեց թշնամու դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը:
«Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն՝ հպարտանում են». թեմային անդրադառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում նշել էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ տեղեկացնելով, որ նրան զայրացրել էր վարչապետի մատնանշած առաջին փաստը, թե՝ «ընթացիկ բյուջետային եկամուտները կգերակատարվեն 62 մլրդ դրամով»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին.
3 հաղթանակներ, որ կանխորոշեցին Հայաստանի գոյությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա, քանզի չլիներ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Հայաստանը կլիներ թուրքական տիրապետության տակ, չլիներ Շուշիի ազատագրումը, կկորցնեինք Արցախը, և հետևաբար Հայաստանը։
Մի կողմից՝ փորձում էր ցույց տալ, թե իրեն չեն մտահոգում նրանց գործունեությունը և հայտարարությունները, մյուս կողմից՝ հիմնականում նրանց էր ուղղված իր խոսքը։ Այնինչ, արդեն ուղիղ մեկ տարի է՝ ինքն ու իր թիմն են իշխանության, և հասարակությունը ոչ թե ցանկանում է նախկինների մասին լսել, այլ ուզում է ռեալ և չափելի արդյունքներ տեսնել, փոփոխություններ իր իրական կյանքում, և ոչ թե՝ խոսքային մակարդակում։
Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցում են մայիսյան եռատոնի միջոցառումներին:
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը, ինչպես հայտնի է, սկսվեց ՊՎԾ-ում պաշտոն զբաղեցնող Ադյան եղբայրներից։ Նախ նրանցից մեկը բռնվեց, ապա երկրորդը, եւ հարցաքննվելով երկուսն էլ ազատ արձակվեցին՝ շրջանառվող լուրերի համաձայն Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու շնորհիվ։
ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:
Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ:
«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Ե
Կիրակի օրը ԲՀԿ խորհրդարանական ֆրակցիան հավաքվել է Գագիկ Ծառուկյանի մոտ` Առինջի հայտնի այգում` մտերմիկ միջավայրում քննարկելու կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները, կատարելիք քայլերը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:
F-35C Lightning II հինգերորդ սերնդի տախտակամածային կործանիչը կստանա երկու հիպերձայնային թեւավոր հրթիռ, որն ստեղծվել է HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) ծրագրի շրջանակներում:
Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,3 հազար սիրիացի փախստականներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին, քանի որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար։
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների և ընդունված համատեղ հայտարարության մասին:
Երևանում մայիսի 8-ին կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ երեք երկրների ԱԳ նախարարների հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։
«Արցախի հարցը որոշելու է ժողովուրդը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ, հնարավոր է՝ հանրաքվե, և կասեմ՝ էսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, դուք թույլ տալի՞ս եք էս շրջանակներում բանակցել։ Ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք ուզում»։
Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։
Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Մյանմայի օդանավակայանում Biman Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 33 անձինք, այդ թվում և ուղևորներն ու օդաչուները, վնասվածքներ են ստացել:
Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։
Վարչապետ դառնալուց հետո՝ 2018թ. սեպտեբերին, Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի կրճատման մասին:
Ֆրանսիական AirFrance ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից թռիչք է իրականացրել Հնդկաստանի Մումբայ քաղաք, տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո վթարային վայրէջք է կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում:
Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմա փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ մեղավոր է ճանաչվել՝ պարտավորվելով վճարել 3 հազար 360 թուրքական լիրա (ավելի քան 500 ԱՄՆ դոլար) տուգանք: