Պեկինը խորն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի կողմից մայիսի 10-ից չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 25 տոկոս բարձրացնելու կապակցությամբ եւ հարկարդված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել:
ԿԺԴՀ-ի կողմից մայիսի 9-ին փորձարկված հրթիռները հաղթահարել են 300-ից ավելի կիլոմետր, ընդ որում թռել են բալիստիկ հետագծով:
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էլրագրող Սերգեյ Դորենկոյի մահը։
Ճապոնիայում առնվազն երկու մարդ է տուժել Կյուսյու հարավարեւմտյան կղզում մայիսի 10-ին տեղի ունեցած 6,3 մագնիտուդով ուժգին երկրաշարժի հետեւանքով:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ մեր ժողովուրդը մայիսյան տոներն էր նշում, ոմանք՝ Երեւանում, ոմանք՝ Ստեփանակերտում ու Շուշիում եւ անգամ՝ Լոս Անջելեսում։ Տոնը միավորել էր բոլորին՝ միասնական զգացումներ ու գրգիռներ փոխանցել։ Իսկ Շուշիի ազատագրման տոնական միջոցառումն ընդհանրապես, կարելի է ասել, ազգային միասնության ցուցադրություն էր, քանզի նույն դահլիճում հավաքվել էին նախկիններն ու նորերը, կուսակցականներն ու անկուսակցականները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարեւանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ եւ այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում։ Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։
Ցանցահենները «կոտրանքի» են ենթարկել սակարկությունների ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը՝ Binance-ը, եւ հափշտակել գրեթե 41 միլիոն դոլարի բիթքոյններ:
Մայնի Ֆրանկֆուրտի մերձակա ավտոմայրուղու մի հատվածը սարքավորվել է էլեկտրական քարշուժով բեռնատարների համար:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Նախորդ կառավարությունը, անշուշտ, ուներ հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Բայց նաև ճանաչում էր իր աշխարհագրությունը և Ռուսաստանի դերը՝ որպես Հայաստանի հիմնական անվտանգության գործընկեր։ Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանի նպատակը ևս դա է»։
Մոսկվայում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հիպոթեքի պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից օգտվելու հնարավորություն տալ մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում:
Շուշիի օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար: Շուշիում հաջողություն ունենալու պարագայում հաղթանակը ապահովված էր, քանի որ այն մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մարտիկներին և բնակչությանը: Մյուս կողմից, ձախողման պարագայում մենք կանգնելու էինք պարտության եզրին:
Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիայի նկատմամբ արտակարգ դրությունը երկարաձգելու, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին:
«Բյուջեն էնպես վախվորած են էնտեղ ամրագրում, հետո ասում են՝ կգերակատարեն… հետո էդ «կ» տառը շատ սիրուն է իրենց համար, ամեն ինչ կկատարեն, ինչպես մի տարի է՝ խոսք են տալիս. թող կատարեն, չուզողը մենք լինենք»։
168.аm-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ հայտարարված բոլոր 100 փաստերին, բայց որոշ կետերով հասցրել է կարծիք կազմել։
Եռատոնը ինձ համար հաղթանակների տոն է, իսկ Շուշիի հաղթանակը՝ կարևորագույն և պանծալի տոներից մեկը:
Մայիսյան եռատոնը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր արցախցու կյանքում, և մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կրկին հասնենք հաջողության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը:
Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով մայիսի 13-14-ը կայցելի Սոչի:
Հայաստանի արտաքին և դիվանագիտական կառույցները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, որ միջազգային հանրությունը հստակ ձևավորված կարծիք ունենա՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։