Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշել էի սրա մասին չգրել, բայց ստիպված եմ»:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է»:
Դաղստանի Ստորին Ինխո գյուղում սելավահոսքը քշել-տարել է կովերի նախիրն ու մի քանի ավտոմեքենա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից 3 ընկերություններ են դիմել դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ և «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել:
Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի հեռուստատեսային ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարրի Քրեյնի ենթադրվող սպանողին, ռեժիսոր, որին ավելի քան 30 տարի առաջ խեղդամահ արված էին գտել Լոս Անջելեսի իր տանը:
«ԱՄՆ-ի կողմից հնչած 2 հայտարարություններն ընդամենը սկիզբն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այդ մտքի հետ չի հաշտվի, ու որքան էլ Հայաստանը կարծի, թե այդ երկու հայտարարություններով թեման փակված է, եթե անգամ ԱՄՆ-ը ասի, որ ընկալումով է մոտենում, դա բնավ չի նշանակում, որ թեման փակված է»։
«Իհարկե, հարց է, Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա՞ Հայաստան, թե՞ ոչ, բայց այդ այցն էլ է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Որևէ լուրջ հանդիպում չի եղել, նա չի ընդունվում աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ակտիվ գործողություններին վերջ դրած կարևոր փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրումից 25 տարի է անցել, սակայն մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները բազմաթիվ կյանքեր են խլում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ապաստան խնդրելու դիմումները կարող են խնդիրներ ստեղծել առանց վիզայի հաղորդակցության համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել անգլիական Times թերթին և ընդգծել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է։
Իրանի և Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մետրոպոլիտենի չորս կայարաններ հոսանքազրկվել են:
«Այ այսպիսի հիմարություններով եք զբաղվում Ձեր գործը նորմալ անելու փոխարեն, որ վարչապետը ասուլիսի ժամանակ իրեն Ղարաբաղի հարցում անկողմնակալ դիտորդի պես ա պահում»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:
1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ:
Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները կհանդիպեն Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական եւ իրավական գնահատականներին եւ հետեւանքներին։
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը մեկնարկեց:
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա: Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։
Դուք մեր «սրտի» պատգամավորն եք, ողջ Հաղթանակ թաղամասը, որը կոյուղի չունի, Ձեզ է ընտրել. տեղյա՞կ եք, որ 21-րդ դարում երեւանյան մի ողջ թաղամաս ահավոր վիճակում է, դիմացն էլ ամառ է՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի վերջին 2 հայտարարություններն ԱՄՆ-ում միանշանակորեն դրական չեն ընդունվել, և դրանց հետո կապված՝ մեծ անհամաձայնություն կա. «ԱՄՆ-ը չի հասկանում, թե ի՞նչ ի նկատի ուներ Փաշինյանը՝ ԱՄՆ-ի կողմից փաստացի աջակցության առկայության պայմաններում»։
«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին։
Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաեւ ստորին պալատում:
Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին:
«Ես չեմ էլ ուզում մեկնաբանել այդ մարդու ասածները, եթե նա տեղյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ ունի, ապա ճիշտ կլինի՝ դիմի համապատասխան մարմիններին և տա հաղորդագրություն։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, ուր մնաց՝ Ռ. Քոչարյանին էլ հորդորեի, որ Արցախում ներդրումներ աներ, ես սա անկեղծ եմ ասում»։
ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է R9X հրթիռը, որն ունակ է խոցելու թիրախն առանց պայթյունի:
Օրերս «Facebook»-ի օգտատերերի շրջանում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որ թուրքական դպրոցներում ազգային խտրականության ու թշնամանքի քարոզի ակնհայտ ապացույցն է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենավատ ղեկավարը դրա ամբողջ պատմության ընթացքում եղել է Ջեյմս Քոմին: