Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը սկանդալային իրավիճակում է հայտնվել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է թուրք դեսպանը:
Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով ազգությամբ հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը։
Լյուքսեմբուգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հանդիպումը։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առեւտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր էին:
«Մեզանից որևէ մեկը չի տիրապետում, թե ինչ կարևորության և ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, դրա համար համարժեք կարծիք հայտնել չենք կարող»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հյատարարությանը, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ արտառոց դեպք է համարում հատուկ ծառայություններից փաստսթղթերի անհետանալու փաստը:
«Եթե նկատել եք, վերջին երկու օրը, այդ պահվածքը նաև մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել, և դա ոչ միայն վտանգել է այդ պաշտոնատար անձի հայտարարությունը մեր անվտանգության համակարգին, այլ նաև մեր հանրային ինքնասիրությանն է վտանգել: Չի կարելի»:
Այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։
Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերջնագրին այն մասին, որ «միջուկային գործարքի» երաշխավոր երկրները պետք է 60 օրվա ընթացքում կատարեն Իսլամական Հանրապետության հանդեպ իրենց պարտավորությունները, չի վերաբերում Ռուսաստանին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում:
Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով:
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը:
Մայիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հայտնվել է ներքին գործերի նախրար Գիրոգի Գախարիայի կիսանդրին: Այն տեղադրել են ակտիվիստները: Կիսանդրու վրա կա կարմիր կոճակ. սեղմելու դեպքում նախարարը ներողության խոսքեր է հնչեցնում:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։
Վաչապետի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում հունիսի 15-ին նշանակված համագումարին ընդառաջ լուրջ խմորումներ են, որոշ նախարարների հրաժարականների մասին է խոսվում: Կառավարությունում ձեռնարկած կառուցվածքային փոփոխություներից հետո հաջորդ քայլում իշխանությունը մինչև աշուն կադրային փոփոխությունների կգնա:
Յուրաքանչյուրի աջակցությունը, ճիշտ խոսքը, իհարկե, մոտեցնելու է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը։ «Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը, պատասխանելով «Փաստինֆո»-ի թղթակցի այն հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը ինչ-որ կերպ կարող է նպաստել նրա ազատ արձակմանը։
Մալաշենկոյի խոսքով՝ եղել են քայլեր՝ ի աջակցություն Ռուսաստանի, ինչպիսին սիրիական առաքելությունն էր, պնդումն ԱՄՆ-ին քննադատելու մասին։ «Այնպես որ, դեռ բարդ է միանշանակ խոսել, պետք է շարունակել հետևել զարգացումներին»,- ասաց նա։
Առնվազն 10 մարդ է վիրավորվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Իսլամական վարչակարգ հաստատվելուց ի վեր Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա է 3 անփոփոխ սկզբունք՝ հակաամերիկանություն և հակաիսրայելականություն, «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան» և հեղափոխության «արտահանումը», որոնց հեղինակն իսլամական հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին է։ Նրա տեսակետները երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում առ այսօր անվերապահորեն ընդունելի են և ընկալվում են որպես բացարձակ ճշմարտություն։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ 9 տարի է՝ սերիալը նկարահանվում է և հայտնվում YouTube-ում, սակայն առաջին անգամ է, երբ էջն արգելափակում են։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։
Ճապոնիայի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա վերջի (2019 թվականի մարտի 31) դրությամբ կազմել է գրեթե 1103,4 տրլն իեն (ավելի քան 10 տրլն դոլար):
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշել էի սրա մասին չգրել, բայց ստիպված եմ»:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է»:
Դաղստանի Ստորին Ինխո գյուղում սելավահոսքը քշել-տարել է կովերի նախիրն ու մի քանի ավտոմեքենա: