Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին տեղադրել էին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ 78 կողմ, 4 դեմ ձայներ:
Դեկտեմբերի 26-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում խոստացել էր հրապարակել փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար: Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է 2020 թվականի ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումները՝ ժամանակագրական հաջորդականությամբ։
Չի հասկանում խաղաղ համաձայնագրի ու պատերազմի տարբերությունը2. Չի հասկանում, որ խաղաղ համաձայնագրի դեպքում թուրքը քացով չէր ճզմի Սյունիքի ցուցանակները, չէր կանգնի մեր ճանապարհների գլխին, այլ ողջամիտ սահմանազատումներ կլինեին։
ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը քացով հարվածել է խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացուն
Ադրբեջանցիները սկսել են սեփականաշնորհել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Այս մասին գրում է Մեդիապորտը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիներն արդեն «Սարի աղջիկ» երգն են երգում:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ ադրբեջանցիները գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ էին տվել տարածքներն ազատելու համար։
Մամուլը գրել էր, որ այսօր կեսգիշերին կայանալու է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների գնալու օրակարգը քննարկելու համար:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դեկտեմբերի 29-ին 5,7 մագնիտուդով երկարաշարժ է արձանագրել երկրի արեւմտյան ափի մերձակայքում:
Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որևէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին և պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։
Նիկոլը խոստովանե՞ց, որ բանավոր պայմանավորվածությամբ է Սյունիքի դիրքերն ու ճանապարհները (այդ թվում և Հայաստան–Իրան միջպետական հիմնական ճանապարհը) հանձնում ադրբեջանցիներին։
Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։
Պետք չէ հակադարձել, որ առանց քրեական գործի հարուցման և դատավարական կարգավիճակի հնարավոր չէ կանխել անձանց փախուստը, ինչպես ցույց տվեց վերջին երկուսուկես տարին դուք դրա ձևերը լավ գիտեք…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների կողմից կազմակերպած հանրահավաքի մասնակիցների թիվը պակասում է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անպատասխան թողեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրությունների վերաբերյալ լրագրողների բոլոր հարցերը:
Այսօր՝ ժամը 16:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի երթ:
«Նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Մինչդատական վարույթի դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն. Ռուբեն Վարդազարյան
Դատավորների ծանրաբեռնվածությունն անմարդկային է. Ռուբեն Վարդազարյան
Բազմաթիվ անգամ ասել եմ, որ փողոցային արդարադատությանը դեմ եմ. ԲԴԽ նախագահ
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատական համակարգին՝ ասել էր, թե դատական համակարգը դարձել է պսևդոէլիտայի մաս, ապա հարցին, թե նման պայմաններում նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, արձագանքել էր.
Ոստիկանությունը հսկայական ուժեր է կուտակել Ազգային ժողովի շենքի մոտ
«Եթե սա զուտ քաղաքական ելույթ է՝ օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը, ապա պարոն Բաբաջանյանը չի դիմի և չի տա հաղորդում հանցագործության մասին: Եթե վստահ է, իրոք մտահոգված է կամ կասկած ունի, ապա ես այդ հայտարարության իրավական մեխանիզմը ցույց տվեցի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատու, հերիք է աննպատակ խոսես։
«Սյունիքը՝ Սյունիքով, Արցախը՝ Արցախով… Բայց ամեն դեպքում սպասենք մինչև Հայրենիքի Փրկության Շարժումը վերադառնա արձակուրդներից ու շարունակի զբաղվել Հայրենիքի փրկությունով: Հարցազրույցներ տվեք, կրկնեք ամեն օր այն ամենը ինչ բոլորը գիտեն…
Ինչքան վախկոտ, դժբախտ ու դժգույն պետք է լինես, որ կնոջդ ու քո ձեռքերին մնացած նվազագույնը 5000 զոհի արյունը մաքրելու համար ընտրես ոչ թե որեւէ արժանապատիվ տարբերակ, այլ….. ստատուս գրելը։ Ամեն օր հերթական ապուշությունը։
«Բոլոր պետական աշխատողների Ֆեյսբուքյան էջերը փակվելու են, ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն»,- ասել է նա։
ԱԺ-ի շուրջ լարվածությունը մեծանում է, պատգամավորներին դիմավորում են ձվերով, «դավաճան» վանկարկումներով։ Շատերի նյարդերը չեն դիմանում։ Սա կանխատեսելի էր. եթե քաղաքական իշխանությունը ստանձնած ուժը չի գնում ճգնաժամի լուծման քաղաքական ճանապարհով, կիսաթաքնված վիճակում է, ապա գործընթացը սկսում է զարգանալ այլ ուղով, ի վերջո՝ հանրության լարվածությունը և երկրի սուր խնդիրներն ինքնուրույն չեն կորում-գնում։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ