Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը եւ դրա հետեւանքներից ապաքինմանը:
«Ես ներկայացրի «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ դա հետևյալն է․ մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ ընթացքում քննարկելի է նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության մեջ փոփոխություների հարցը, ինչի մասին մի քանի անգամ խոսել ենք:
«Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝ միակ ելքը դա է:
«Երեկ ԱԺ շրջակայքում քաղաքացիների օրինական բողոքի գործողությունների ժամանակ եղան առանձին պատգամավորներ, որ մոռացան, որ իրենք ժողովրդի կողմից ընտրյալ են, մոռացան, որ ժողովրդի ներկայացուցիչ են, ու վերադարձան իրենց խուլիգանական ակունքներին՝ խուլիգանի պես պահելով քաղաքացիների նկատմամբ, հետո միանգամից սկսեցին ասել, թե գիտե՞ք՝ ճնշումներ են գործադրվում, գիտե՞ք՝ բռնություն է գործադրվում, մոռանալով, որ իրենք են խուլիգանը, որ իրենք են իրենց խուլիգանի պես պահել, մոռանալով, որ նրանք ԱԺ պատգամավոր են»,- ասաց Մանուկյանը:
«Այ տղա, հիմա քո դեմ ելել է հայ ազգը՝ իր հայրենիքի տերը». Գերասիմ Վարդանյան
Այսօր Հայրենիքի փրկության շարժումը երթ անցկացրեց դեպի Հատուկ քննչական ծառայություն: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, դիմելով ՀՔԾ աշխատակիցներին, հնչեցրեց գործող կառավարության մի շարք անդամների և անձամբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու պահանջ:
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին
«Լա՛վ, ախպերներ, ում ձեռքին զենք կա, վերցրեք-եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք, մերն է ցանկացած քարտեզով, ամեն ինչով մերն է՝ կադաստրի քարտեզով, անտառտնտեսության քարտեզով էլ է մերը, Գենշտաբի քարտեզով էլ, իրենք GPS-ով են եկել-իրենց ռուլիտն անում, եկե՛ք, ժողովուրդ, մենակ չթողնեք մեր ժողովրդին, բոլորիդ կոչ եմ անում՝ եկե՛ք»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ավարտին՝ Հատուկ Քննչական ծառայության շենքի առջև, փաստաբան Ամրամ Մակինյանը դիմեց ՀՔԾ աշխատակիցներին.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջնահերթ հարցերը, որոնցով պետք է զբաղվի ԱՄՆ-ի նոր վարչակազմը. փլվածքները վերականգնելը դյուրին չի լինի, իսկ եկող թիմը պետք է ցուցաբերի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հանդիպական ցանկություն, որն այդ աշխատանքին պատրաստ է «փոքր քայլերով»:
«Առանց հանրաքվեի դնելու՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածքներ են հանձնվում». Արթուր Ղազինյան
Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք` խորհրդարանում նախատեսված է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում: Չնայած ԲՀԿ-ական պատգամավորները չեն հստակեցնում, թե ինչ է քննարկվելու, սակայն, ըստ մամուլի, Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ իր առաջարկած օրակարգը:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում է․ նախատեսված է Ծառուկյան–Փաշինյան հանդիպում․ ՈւՂԻՂ
«Շիշ բռնող, դատաստանի սուբյեկտը դուք եք․․․ սա «շիշ բռնողի», թալանածի տունն է». Աննա Մկրտչյան
«Մեր պայքարը չի ընդհատվում, մեր պահանջը մնում է նույնը: Այս ընթացքում իշխանությունը՝ հակառակ իր հայտարարությունների, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության համար գործունեության համար, մոռանում է իր ճնշիչ, մամլիչ հիմնական զենքերի մասին՝ Ոստիկանություն, Հատուկ Քննչական ծառայություն, Քննչական կոմիտե»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Այսօր շարժվում ենք դեպի ՀՔԾ՝ օրենքը լիարժեքորեն կատարելու պահանջով». Գեղամ Մանուկյան
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը 2021թ. հունվարի 11-14-ը կգործուղվեն Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:
Մեկնարկում է Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. ՈՒՂԻՂ
Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ:
Երեկ առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:
Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է 2021 թվականին իր հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
«Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Ըստ Լիլիթ Մակունցի, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է քաղաքացիների համալիր մոտեցումն իշխանությունների վերաբերյալ, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ տարբերակը որևէ մեկը չի մերժում, և այն չի կարող մերժելի լինել:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից: