ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը:
Հանրահայտ ամերիկացի դերասան Չաք Նորիսին կասկածել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված բողոքներին մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ֆոտո հրապարակեց, որտեղ պատկերված էր արտիստին նման մի մարդ. դերասանի մենեջերը հերքել է այդ տեղեկատվությունը:
ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի կողմնակիցների բազմությանը ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների դրդելու համար:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին:
Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրէահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել է:
«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարևորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մոտ 100-ամյա պատմություն, այն կյանքի է կոչվում պանթյուրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պետք է հայտնվի Մերձկասպյան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թյուրքալեզու պետություններ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի է կոչվում մի ծրագիր, որը թուրքական և ադրբեջանական կողմը դեռևս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:
Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե երեկ ադրբեջանական կողմը օդ էր կրակում», ինչի մասին ասում էին Արցախի պաշտոնյաները, մեղմ ասած, իրենց անտրամաբանական պարզաբանումներում՝ նշելով, որ այդ կրակոցները «վտանգ չեն ներկայացնում», ապա այսօր, ցավոք սրտի, ականատես ենք լինում, որ օդ կրակելուն հաջորդում է թիրախային կրակոցը, ինչն Ադրբեջանի դեպքում առավել քան տրամաբանական գործողություն է։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ներկայացնել ԱՄՆ-ի բնակչության պատվաստման տեմպերի մեծացման պլան՝ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման գործընթացն արագացնելու համար:
«Սերժ Սարգսյանն ամենամեծ արտախորհրդարանական ուժի՝ Հանրապետական կուսակցության ղեկավարն է։ ՀՀԿ-ն այս պայքարի առաջին օրերից եղել է կիզակետում, կա ու կլինի։ Մեր քաղաքական թիմը, մեր կուսակցության հայտարարությունները, պայքարը, բնականաբար, ղեկավարում է Սերժ Սարգսյանը, նա է կուսակցության ղեկավարը։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք մենք անում ենք՝ Նիկոլի հրաժարականը պահանջելուց մինչև այն, որ մենք չենք պատրաստվում նրա վարչապետության պարագայում գնալ արտահերթ ընտրությունների, դա նախևառաջ Սերժ Սարգսյանի կարծիքն է։
Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի մատակարարումները Եվրոպայում եւ Ասիայում առնվազն ինը գնորդների համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Եղել է այն, որ Հայաստանն իջեցրել է անգամ Ռուսաստանի ֆորպոստի իր կարգավիճակը՝ այն հասցնելով տարածաշրջանում Ռուսաստանի մաքսակետի կարգավիճակի։ Ահա կարդում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հերթական հեռախոսազրույցի մասին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Հայաստանում պետության՝ որպես ինստիտուցիայի բացակայության մասին վկայություններ հանդիպում են գրեթե ամեն օր։ Որևէ հարցում, որևէ բնագավառում չկա պետական միասնական քաղաքականություն․ պետական մի կառույց իր քայլերով հակասում է մեկ այլ գերատեսչության, գրեթե ամեն օր ընդունվում են իրարամերժ իրավական ակտեր։ Բայց եթե այդ ամենը կարելի է պարտակել երկրի ներսում՝ որպես ներքին անիշխանության վկայություն, ապա արտաքին հարաբերություններում նման գործելակերպը հանգեցնում է ուղղակիորեն Հայաստանի՝ առանց այդ էլ՝ չունեցած հեղինակության ու վարկի անդառնալի կորստի։ Աշխարհում ուղղակի ծիծաղում են Հայաստանի ու, առաջին հերթին, այն ներկայացնող պաշտոնյաների վրա։
Բելառուսի ատոմակայանի առաջին էներգաբլոկը հասցվել է 100-տոկոսանոց հզորության:
«Փաշինյանը ստորին լիգայից հայտնվեց և միանգամից փորձեց խաղալ վերին լիգայում, իսկ այնտեղ «зубр»-եր են նստած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքներին և Արցախյան հիմնախնդրի շուրջ ապագա զարգացումներին:
Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Այդ պլանի հիմքում, որը մեծապես համընկնում է Կազանի փաստաթղթին, ԼՂ կարգավորման բազային սկզբունքներն են, որոնց շարքում 5 շրջանների վերադարձն Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկրորդում՝ երկու, ի դեպ, շեշտեմ դա հատկապես, ԼՂ կարգավիճակի հստակեցման շղթայի մեջ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ Էդգար Փիրումյանը թիրախ է դարձել, քանի որ ոչ աշխատանքային ժամին մասնակցել է ընդդիմության կազմակերպած երթերին և հանրահավաքներին։ Մեկ այլ աղբյուրի փոխացմամբ էլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Ռոմանոս Պետրոսյանը և իր քաղաքական թիմն ամենամսյա տրվող պարգևավճարների պակասը փորձելու են լրացնել թույլտվությունների և լիցենզիաների վաճառքի միջոցով, ինչի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ Էդգար Փիրումյանը։
«Միանշանակ դատապարտելի երևույթ է, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այդ սադրիչ գործողությունը, դա միանշանակ ուղղված է տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված կայունությունը խաթարելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը կոպտորեն խախտելուն, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Այսօր Խորհրդարանում առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակից, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում էր իրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղը համալրելու համար առաջադրած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:
Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի, կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում մեղմ ասած` կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության, կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ: