«Ինքը կարողանում է միայն լավ թռնել, բայց հրաժարական չտալ չի կարող». Արթուր Համբարձումյան
Որքան էլ իշխանական մանր ու միջին չինովնիկներն իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում պնդեն, որ իշխանական թիմում ամեն ինչ կարգին է, իրականությունը, իշխանական խմբակցությունը լքած ու դեռ լքել պատրաստվող պատգամավորներն ու ներքին գզվռտոցները, որոնց մասին ինֆորմացիան անպայման դուրս է գալիս իրենց «տան» պատերից, բոլորովին այլ բանի մասին են խոսում:
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել 2020թ. երկրում քաղաքական կուսակցությունների հիմնադրման և կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Բանակն իրենը չէ և չի էլ եղել, որովհետև իրենք ծառայած էլ չեն». Արթուր Համբարձումյան
«Армянская вендетта» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին տվել է «Ո՞րն է ներկայիս հայկական իշխանությունների ցինիզմը» հարցի պատասխանը:
Հենց Փաշինյանի ընկեր Ղալումայանին վստահվեց 18 համայնք ունեցող խոշորացված Իջևանում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը, ինչը հիմա առավել կարևոր է, քանի որ կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց ու Արցախից 9500 քառ կմ տարածք Ադրբեջանին հանձնելուց, Մեղրիով Թուրքիային և Ադրբեջանին ցամաքային ճանապարհ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հրաժարականի հարց իր օրակարգում չկա։
«Իշխանությունները նախկին կլինեն, թե ներկա, միևնույն է՝ Հայաստանը պետք է ունենա արժանապատիվ քաղաքականություն, անվտանգության մեխանիզմներ և դա ապահովող հզոր բանակ։ Երկրորդ հակասությունը՝ տիկնոջ այդ արտահայտությունները, բացի այն, որ որևէ մասնագիտական կամ այլ քննադատության չեն ենթարկվում, նաև շատ տարօրինակ կերպով համահունչ են ադրբեջանական մոտեցումներին, որովհետև Ադրբեջանն է թիրախավորել հայկական բանակը, որը Ադրբեջանի ու նրա ղեկավարի համար հավաքական թշնամու կերպար է։ Խոսել, որ Հայաստանը չպետք է վերականգնի իր ռազմական պոտենցիալը, իր վնասված ու ոչնչացված ռազմատեխնիկան և չփորձի ուղղել իր մեջքը և պատրաստվել պատասխանին՝ որևէ տրամաբանության չի ենթարկվում։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց: Նույն կերպ էլ չենք հասկացել մեր պատմությունը: Օրինակ, եթե առհասարակ մի կողմ դնենք մեր պատմության դասագրքերն ու ու փորձենք հասկանալ այդ ժաանակներում աշխարհում տեղի ունեցող պրոցեսներն, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Mediaport-ին հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը սպառնում է աշխատանքից հեռացնել այն աշխատակիցներին, ովքեր Facebook սոցիալական ցանցում ընդդեմ ներկայիս իշխանությունների գրառումներ են անում կամ կարծիք հայտնում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում արած պնդմանը, թե իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, հակադարձեց.
«Ես իմ կարծիքը կասեմ` որպես փորձագետի. երբեք միակողմանի խաղաղություն չի կառուցվում, իսկ Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված ո՛չ որևէ գործողություն, ո՛չ որևէ հայտարարություն չկա, ընդհակառակը՝ կա սուր հռետորաբանություն և քայլեր, օրինակ՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելը հումանիտար խնդիր է։ Սա ցույց է տալիս, թե ինչ գործելաոճ է որդեգրել Ադրբեջանը և ինչ քայլեր է ձեռնարկում։ Ուստի, կարծում եմ՝ միակողմանի խաղաղություն չի լինում։
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը երեկ Sputnik Armenia-ի եթերում ասել է, որ իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
«Հայաստանի արդյունաբերությունը տապալվեց ԽՍՀՄ փլուզման և սխալ սեփականաշնորհման պատճառով». Վազգեն Մանուկյան
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին:
Մենք ունենք հարյուրավոր գերիներ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում՝ գերի լինել Ադրբեջանում, սարսափում եմ՝ պատկերացնելով նրանց մի մասի վիճակը, մինչև հիմա այդ գերությունից մարդիկ կան, որ չեն կարողացել վերադառնալ: Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է մեր բանակը, մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք, ունենք տնտեսական հսկայական կորուստներ: Այսինքն՝ կործանարար խաղաղության մեջ մենք մտանք:
«Այն, ինչ որ մենք արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է Պաշտպանության բանակի հրամանատարության կաղմից, տեսել են պատերազմին մասնակցած մարդիկ, և այս ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ և իմ կողմնակիցների նկատմամբ, որևէ բանականություն ունեցող մարդ այդ ստերին չի կարող հավատալ»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հեռուստաեթերում հնչեցրած պնդումներին, թե պատերազմի ժամանակ «Հայրենիք» զորախումբը լքել է դիրքը:
Վանաձորցու ուշագրավ հարցերն ու պնդումները և Վազգեն Մանուկյանի արձագանքը
«Ադրբեջանը մեր գերիներին ուզում է օգտագործել քաղաքական նպատակներով». Վազգեն Մանուկյան
Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի հետ հանդիպելու լուրերի ու Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին
Վերջին ժամանակներում գեներալի կոչումը կաշառքի պես բան դարձավ․ Վազգեն Մանուկյան
«Այս իշխանության տված բոլոր տնտեսական ցուցանիշները կեղծ են. պետք է իմանալ իրական թվերը». Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանը՝ 2018թ. կիրառված մանիպուլյացիոն տեխնոլոգիաների բացահայտման մասին
«Ներկա իշխանությունը ցանկանում է մարել պատերազմից հետո վերելք ապրող ազգային գաղափարները». Վազգեն Մանուկյան
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում:
2018-ին Հայաստանում իշխանության եկան մի խումբ մարդիկ, որոնց գործունեության արդյունքում և որոնց ամենօրյա կազմակերպված և գիտակցված աշխատանքով քայքայվեց հայկական բանակը, թուլացրվեց մեր ազգային դիմադրողականությունը, երկիրը բերեցին և կանգնեցրեցին պատերազմի առաջ: Հայրենիքի փրկության շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առավոտյան երբ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում (այսինքն՝ վիրավորական իմաստով չէ՝ «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում), ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»:
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի գլախավոր դատախազին։ Mediaport-ի տեղեկություններով՝ Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ» և վերադարձնելու մտադրություն չունեն։
«Խնդիրը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը և հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, հողատու արարածից, որի պատճառով ու մեղքով՝ երեկ Ալիևն ու իր կինը ադրբեջանական թեյախմություն էին կազմակերպել մեր հոգևոր և մշակութային քաղաք Շուշիում, այն Շուշիում, որը մեր հաղթանակների խորհրդանիշն էր, որի խորհրդանիշը մեզնից գողացավ այս հողատու արարածը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: