«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը դեպրեսիայի մեջ էր, և ոմանք կանխատեսում էին, որ նա խմբակցությունը լքողների ցուցակում է, և Սոֆյայից հետո հաջորդն ինքն է լինելու, բայց շատ արագ մարեցին այդ խոսակցությունները, մանավանդ՝ Բոշյանի կինն էլ աշխատանք ստացավ: Արման Բոշյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ նման մտադրություն է ունեցել: «Լուրերը անհիմն էին, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ես շարունակում եմ իմ գործունեությունն Ազգային ժողովում՝ «Իմ քայլը» ֆրակցիայի կազմում»,- ասաց նա:
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Շուշիի հետ կապված հայտարարությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև իրենց առաջիկա պլաններին: Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն անգամ իր ներսում կոնսենսուս չունի, ու դա երևում է իրենց առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածուից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի, ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։ Նախարարությանը կենթարկվեն ՀՀ ոստիկանությունը, նոր ստեղծվելիք ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն քննարկեց ԲԴԽ անդամի 2 թեկնածուի հարցը` Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր` Սորոսի հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլևս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։
Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։
Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծել կանեփ արտադրող սեւամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար:
Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ:
Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը և դառնալ վարչապետ։ Այս ծիծաղաշարժ վարկածի քննարկման արդյունքում երկրորդական պլան է մղվում ամենակարևոր՝ ընտրությունների անցկացման հետ կապված բովանդակային հարցը։
Փաստորեն, այդքան էլ վատ չեմ ճանաչում Փաշինյանին, որովհետև դատելով նրա՝ Եռաբլուր անփառունակ մտնելու շքերթից և Սյունիքում հերթական պրովոկացիա անելու փորձից, կարելի է ասել, որ նա ձգտում էր արյուն թափելու պրոցեսին, և առհասարակ, ևս մեկ անգամ ապացուցեց իր հոգեկան անկայունության և իրականությունն ընկալելու խնդիր ունենալու փաստը: Ինչ վերաբերում է լուծմանը, ցավոք, ես չունեմ մեկ լուծում, որ ասեմ՝ տեսեք, ժողովուրդ, այսպիսի ֆորմուլա գոյություն ունի, որը կփրկի բոլորիս:
«Ես պլանավորում եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար չեմ հայտարարում, բայց կարծում եմ, որ որոշվել են դեպի Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան ուղևորությունների ամսաթվերը»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն էր մեջբերել լրատվականը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում էր 2020 թվականի մարտից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանն է։
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ:
Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրէահիմք են հայտնաբերել, որն ստացել է 501.V2 մակնշումը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր՝ իշխանությունը փորձում է գործունեության իմիտացիա ստեղծել, սակայն պարտված ու թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող իշխանությունը, ակնհայտ է, որ չի կարող երկիրը կառավարել, հետևապես, նման իմիտացիոն քայլերով փորձում են դեռևս կենդանության նշաններ ցույց տալ»,- ասաց Գասպարյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հարավային Կարոլինայի նահանգից քաղաքական գործիչ Ջեյմի Հարիսոնին հունվարի 21-ին ընտրել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) նախագահ:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարդենիսում «ՎիվաՍել ՄՏՍ» բջջային կապի հետ կապված խնդիրներ կան, կապն անհասանելի է բնակչությանը: Խնդրի հետ կապված նամակ է հղել ընկերության գլխավոր տնօրենին և սպասում է պատասխանին:
Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման եւ Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների:
Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է. վերջին նիստը տեղի է ունեցել անցյալ տարի ամռանը:
Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան:
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը: