Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին, դիմելով գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վստահեցրեց, որ իրենք էլ իրենց ուժերի ներածին չափով ամեն բան անում են գերիների շուտ տուն վերադարձի համար:
Արփի Դավոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:
Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության մեր այսօրվա Ավարայրն է…»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ դեսպան: Այս լուրը հաստատել էր Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ հարցը քննարկվում է:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես էր ստացվում, որ իրենց իշխանության օրոք այսպիսի լայնածավալ պատերազմ տեղի չէր ունենում: Աշոտյանի խոսքով՝ կար երկու նախապայման:
Այսօր խորհրդարանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամ Նաիրա Զորաբյանը, անդրադառնալով Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին հարցին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները՝ նախկին իշխանութան կողմից դեսպաններ նշանակելու վերաբերյալ:
Մենք Մինսկի խմբի «любимчик»-ն էինք, որովհետև կարողանում էինք բանակցել. Արմեն Աշոտյան
Շաբաթ օրը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր ալիքում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Լիլիթ Մակունցը լրատվականներից մեկի հետ զրույցում հաստատել էր՝ նման հարց օրակարգում կա, սակայն դեռ քննարկման փուլում է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս տեղեկատվությանը, ասաց.
Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաեւ յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետեւանքների, դրահետեւանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված եւ անհետ կորած, ինչպես նաեւ գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ պատերազմից 4-5 օր առաջ ևս ասուլիս է հրավիրել՝ նախազգուշացնելով, որ պատերազմը մոտ է:
Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիսում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ:
«Ներսի ցավ, դրսի ամոթ». Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ 21-րդ դարում մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական։
4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում:
Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակության մասին նաև այն պատճառով, որ մեր դեպքում քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները։ Համադրելով վերջին շաբաթների ամբողջ ինֆորմացիան և վերջին 3 տարիների իրադարձությունները՝ եկա ստորև ներկայացված եզրահանգումներին:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Ազգային գվարդիայի լրացուցիչ ստորաբաժանումները մնան Վաշինգտոնում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի ժամանակ:
Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։ Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս – արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մորուք պահելը մոդայիկ էր, ցավոք այսօր այն դարձել է սգի խորհուրդ։ Իմ ճանաչած մարդկանցից շատերի մորուքն այնքան է երկարել, որ կարող ես հասկանալ, թե քանի ամիս է որդուց լուր չկա․․․ Անհնար է ապրել այսպես, անհնար է գլուխդ բարձին հանգիստ դնել, երբ գիտես Հայիդ որդին չկա, պարզապես չկա ու արդեն այդ ծնողները պատրաստ են անգամ ոսկորներով մխիթարվել, միայն թե մխիթարվելու վայր ունենան։ Այս ինչքան դժբախտություն բերեցիք ազգիս գլխին, ինչպե՞ս ապրել։
Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջեյք Սալիվանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նիդերլանդներում դեսպան Բալայան Տիգրան, դու հո՞ քո աչքով էս տեսել, թե ոնց ու ինչ դիրքերից էին բանակցում Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Նաև տեսել ես, թե ոնց են բանակցել նոր շեֆերդ ու ինչի է հանգեցրել այդ բանակցածը: Կապիտուլյացիայից հետո հայրդ հացադուլ էր հայտարարել, ասում էր՝ թուրքՆիկոլին պետք է հեռացնել ու պատասխանատվության ենթարկել: Դու ասելիք չունե՞ս:
Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է:
Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը: Նրանք իշխանություններից պահանջում են կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար ապաստաններ տրամադրել։Լ Այս մասին գրում է belta.by-ը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես լռել եմ, երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճան Նիկոլին այսօր միայն մեկ բան է պահում վարչապետի աթոռին՝ ժողովրդի կոտրված լինելը։ Հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ամբոխ… այս ամենի մասին բոլոր խոսակցությունները բովանդակազուրկ ու մակերեսային են։ Դրանք դատարկ քննարկումներ են, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ մեր ժողովուրդը դեռևս ուշքի չի եկել ստացած հարվածներից։
«Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։ Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։ Ինչո՞ւ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»,– ասել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևը: