Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։ 07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։
Հարցին, թե արդյոք Արցախի նախագահը քաղաքական ուժերին ներկայացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվություն եւ ընդհանրապես, ինչպես են վերաբերում, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրվում է միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եվ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձ հրապարակեց, որտեղ նաև նշեց, որ բոլոր կարևոր հարցերը պետք է արժանանան Անվտանգության խորհրդի համաձայնությանը։
Հունվարի 27-ին ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի կոչում։
Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Իմ անունը հաճախ օգտագործվում է բամբասանքներում, իմ մասին հորինում էին հերյուրանքներ, իսկ հիմա’ տեխնոլոգիաների դարում, բացի կեղծ լուրերի տարածումից, ներգրավել են խարդախ դրամահավաքի մեջ: Տելեգրամ ալիքում հայտնվել է հերթական ֆեյք Միքայել Մինասյան՝ @mikayeIminasyan-ստահակը, որը որոշել էր իմ անունից գումար հավաքել։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում…
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փետրվարի 1-ից ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտից օգտվելիս (ինքնաթիռ, գնացք, մետրո, ավտոբուս) դիմակ կրելը պարտադիր կլինի:
Եվրոպայից Իրան ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխանից հետո երկու շաբաթ ինքնամեկուսանան:
Նորվեգիայի կառավարությունը աստիճանաբար կմեղմացնի մայրաքաղաքում կորոնավիրուսի համար սահմանված սահմանափակումները՝ թույլատրելով, որ որոշ խանութներ և ժամանցի վայրեր վերաբացվեն փետրվարի 3-ից:
Համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի իշխանությունները հետևել են եվրոպական մի շարք երկրների օրինակին և հունվարի 30-ից արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ երկրում ապրելու թույլտվություն ունեն:
Ճապոնիայի ոստիկանությունը դատախազությանն է հանձնել փաստաթղթեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանի զինծառայողի նկատմամբ քերական գործ հարուցելու համար՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով:
Հետգրանցումային հետազոտությունների տվյալների միջանկյալ անալիզը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»- պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմում է ավելի քան 91 տոկոս:
Դուբայի ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեն հայտարարել է օտարերկրացիների մուտքի արձանագրության փոփոխությունների մասին:
Երբ Բայրաքթարները մտան Ադրբեջան, Փաշինյանը Հրայր Թովմասյանի դեմ էր պայքարում
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանում չարտոնված ակցիաներում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների թիվը կազմում է 35-и, նրանց մեծ մասն ազատ է արձակվել փաստաթղթերի ստուգումից հետո:
«Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է պայմանավորվեն Ղարաբաղյան օրակարգի շուրջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նոր պետքարտուղարության հնարավոր ակտիվությանը Հարավային Կովկասում և Արցախյան հակամարտության գոտում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի տարեկան զեկույցում Թուրքիան խոսքի ազատության ոտնահարման դեպքերի թվով «առաջատար» դիրք է զբաղեցնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուշումներ շատ են եղել, բայց այս իշխանությունը լսելու ունակություն չունի. Արտակ Զաքարյան
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝ նշելով, որ նվաճված է ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև Հայաստանը։
Պարտության մասին խոսելիս պետք է հիշել, որ պատերզամի ժամանակ պարտությունն, ըստ էության, դարձել է նիկոլիզմի ամբողջ գաղափարախոսության ձախողումը:
ԱՄՆ-ում բնակչության պարենային օգնության ծրագրի ծախսերը 2020 ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) գրեթե 50 տոկոսով աճել են:
Ռուսաստանում գազի հանույթը մինչեւ 2030 թվականն ընկած հեռանկարում կաճի եւ արդեն 2030 թվակաին կարող է կազմել 846 միլիարդից մինչեւ շուրջ 1,03 տրիլիոն խորանարդ մետր, հետեւում է մինչեւ 2035 թվականը Ռուսաստանի գազի ճյուղի զարգացման գլխավոր սխեմայի նախագծից, որն ստացվել է ՏԱՍՍ-ում։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 162,6 հազարով: Գրանցվել է մահվան 3483 դեպք:
Ադրբեջանցիները միջազգային ատյաններում Փաշինյանի խոսքերն օգտագործում են ընդդեմ Հայաստանի. Արտակ Զաքարյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:
ՌԴ-ի բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 146 մլն 238 հազար 185 մարդ:
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը 2020-ի չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր) զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որևէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։