Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել էին Ինտերնետ եւ դարձել թվային: Այժմ նրան կարելի է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել է միայնակ պիկետներ անցկացնել ի պաշտպանություն կլիմայի:
Կահրեում ձերբակալվել է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքէջից։
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ուսումնասիրվել են Իսրայելի, Իրանի, Ավստիրայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի և այլ երկրների փորձը: Իհարկե ոչ բոլոր տեղերում է այն կոչվում «աշխարհազոր, կամ ակտիվ պահեստազոր», սակայն զորքերի համալրման, և զանգվածային ուժերով պաշտպանական խնդիրների լուծման գաղափարը հիմնականում նույնն է:
Չորսժամյա անընդմեջ ինքնակամ կտտանքի ենթարկվելուց հետո վստահաբար կարող եմ պնդել, որ հայկական ակումբային ֆուտբոլն իր ամենատխուր ժամանակահատվածն է ապրում: Դիլետանտները, պոպուլիստները, ժուլիկները սպանեցին ֆուտբոլը:
Կորոնավիրուսի համավարակը բացասաբար 2 ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալադ Թրամփը 2018 թվականին Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացումը, որն ԱՄՆ-ի բյուջեի վրա երկու հազար անգամ էժան է նստել, քան պլանավորվել էր, համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ: Օգստոսի 27-ի ուշ երեկոյան նա ելույթ է ունեցել Սպիտակ տան Հարավային բացատում Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի շրջանակում:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը եւ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը դատապարտել են ցույցերի ժամանակ կիրառվող բռնությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել այն հրահրելու համար:
Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) գործող նախագահ Դևլեթ Բահչելիի անունով Ադանա նահանգի Օսմանիյե բնակավայրում տարիներ շարունակ կամուրջ է կառուցվում, որը ֆինանսական խնդիրների պատճառով դեռ չի հաջողվում ավարտին հասցնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Առաջին հանդիպումը Կոտայքի մարզի ակտիվի հետ էր:
Ծառուկյանի խոսքով՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչներին հանձնարարել էր նաև, որ բնակչությունից հետաքրքրվեն, թե ի՞նչ կարծիք ունեն կրթական ծրագրերի մասին՝ Հայ եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա, հանելու, դպրոցներում սեռական դաստիարակության ուսուցման վերաբերյալ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 95 տոկոսը դեմ է կրթական նոր փոփոխություններին:
Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չի տեսնում: Այս մասին Քյարամյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին օրերին Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:
Պայթյուն է տեղի ունեցել Օդեսայի նավթավերամշակման գործարանի տարածքում. շրջանը հոսանքազրկված է: Այդ մասին հաղորդել է «Դումսկայա» հրատարակությունը: Օդեսայի Շկոդովա Գորա միկրոշրջանի բնակիչները հայտնում են նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ պայթյունի մասին:
Չինաստանից եւ Ռուսաստանից նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին ընթացիկ տարում կիսով չափ կրճատվել են: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներնի կոմիտեի հաշվետվությունում, որը հրապարակվել է օգոստոսի 27-ին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման «Ճանապարհային քարտեզը»: Այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԱԱԾ-ից կադրային որեւէ արտահոսք չի եղել: «Ես ասացի, որ չեմ պատասխանում հարցերին զուտ էն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, որը մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:
ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի՝ պաշտպանելու Սիրիայում գտնվող իր զորքերին՝ նրանց անվտանգության ցանկացած սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Ադրբեջանում հայտնված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ կապված նրա մասնակցությամբ տեսանյութերի հետ:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կրկին գրոհել է ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դիրքերը Գազայի հատվածում: Ինչպես օգոստոսի 28-ին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է ի պատասխան պաղեստինցի արմատականների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման:
Որակյալ կառավարումը բացառում է անպատժելիության մթնոլորտը և պարգևավճարների տեղատարափը տևական ժամանակ ընթացող «0»-ական արդյունքների կամ տապալման պայմաններում: Եթե լիներ որակյալ կառավարում, ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վերնախավերը վաղուց պետք էր արագ ցրել և ձևավորել նորերը: Ավելին, իրենց ոլորտները տապալած պաշտոնյա չինովնիկները պետք է խստորեն պատժվեին, իսկ ստացած պարգևավճարները մինչև վերջին լումա վերադարձվեին բյուջե: Ընդհանրապես, պետական կառավարման իմաստով, ՀՀ վարչապետի ամենախոցելի կողմերից է անորակ կադրային քաղաքականությունը։
Թուրքիան շարունակում է ներթափանցել և իր դիրքերը հաստատել ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային երկրներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի ակտիվի հետ»,– այս մասին ասված է ԲՀԿ տարածած տեսանյութում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում:
Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե, ի վերջո, ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։