Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:
Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է տեղի է ունեցել ընդդիմության եւ կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմնակիցների միջեւ. երկու կողմերը նշել են ընտրություններում իրենց հաղթանակը:
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
Սեպտեմբերի 1-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադից դեպի հյուսիս ընկած տարածքում:
Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում օգոստոստի 31-ին աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի E-2C Hawkeye ինքնաթիռը, անձնակազմի բոլոր չորս անդամները հաջողությամբ կատապուլտվել են:
84 տարեկանում մահացել է Հնդկաստանի 13-րդ նախագահ Պրանաբ Մուքերջին։
Սուդանի կառավարությունը եւ «Հեղափոխական ճակատ» խմբավորման ապստամբներն օգոստոսի 31-ին հաշտության համաձայնագիր են նախաստորագրել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում:
Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանին։
Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ:
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գործադիր խորհուրդը հաստատել է ձայնի իրավունք ունեցողներին կուսակցության նախագահի առաջիկա ընտրություններում, որը հետագայում կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:
Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաեւ մշտական հանձնաժողովները եւ քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին։
Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։
ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում ամենախնդրահարույց հարցերից մեկը կապված է դատաիրավական համակարգում օրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հետ, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին լուրջ քննադատության են արժանանում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել:
Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
ԵՊՀ դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ և կառավարության ներկայացուցիչները գործում են նախապես մշակված սցենարով, առաջնորդվում են խնդրանքով կամ հրահանգով:
«Այս քաղաքականության հիմքում և դրա նպատակը ոչ միայն Թուրքիայի արտաքին հավակնություններն են, այլև գործող վարչակարգի համար երկրի ներսում նման քաղաքականության ներքին նեղ քաղաքական խնդիրներ լուծելու կարևորությունը։ Միաժամանակ նման հավակնություններ դրսևորելով, Թուրքիան փորձում է ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում, այլև գործող իշխանություններն այդ քաղաքականությունն օգտագործում են երկրի ներսում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Հետևաբար՝ այս տեսանկյունից վերջին մի քանի տարիների ընթացքում ակնհայտ երևում է, որ պատժամիջոցների նման քաղաքականությունը Թուրքիայի հավակնությունները զսպելու տեսանկյունից արդյունավետ չէ»,- հավելեց արաբագետը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրես «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ նշել էր. «Տավուշյան դեպքերի սրացումը 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ առավել ծավալուն խախտումն էր։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում՝ հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ»։
«Այսինքն՝ այստեղ կարևորն այն է, որ խոսքը կոնցեպտուալ կամ ընդհանուր օդուժի զարգացման մասին է, ոչ թե միայն կործանիչների՝ դա կլինի գրոհիչ, կործանիչ, ԱԹՍ-ների զարգացում, այս ամենը պետք է հայեցակարգի մեջ նայել: Կործանիչն ուժեղ է նրանով, որ բազմաֆունկցիոնալ է, կոպիտ ասած, օդում ինքը տիրություն է անում և՛ գրոհիչին, և՛ իր կապի, կառավարման, հետախուզման հնարավորություններով աջակցում է անօդաչու թռչող սարքերին: Եվ բոլոր այս գործառույթները վերցնող միավորները միավորվում են, և դառնում է ընդհանուր օդուժի հայեցակարգ, մի զորատեսակ, որը կարողանում է լուծել և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական խնդիրներ, շատ արագ է արձագանքում ռիսկերին: Օդուժն այսօր աշխարհում այնպիսի զորատեսակ է ժամանակակից պատերազմներում, որ ԶՈւ ամբողջ մակարդակի համար՝ սկսած սովորական դասակից, կարողանում է խնդիր լուծել»,- շարունակեց Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։
Սարդարապատի հուշահամալիրում հուլիսի 28-ին տեղի ունեցավ հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ և ԱՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել է 971-ով:
Օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող պարգևատրվեցին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական կազմակերպություն կողմից իրականացված վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2%-է կազմում: Ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ ե՞րբ են հանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին կամ հեղափոխության աջակցին և լսել, թե ի՞նչ են մտածում նրանք այս իշխանության մասին:
1992 թվականի հունիսի 4-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի նախօրյակին ի՞նչ սպասելիքներ ունեին ԳԽ պատգամավորները և Արցախի քաղաքացիները, ո՞րն էր նրանց պատկերացմամբ առաջիկա կարևոր նստաշրջանի գլխավոր հարցը:
«Նոր ականատես եղաք դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաձգելու: Պատճառը հետաձգման ՀՔԾ-ի կողմից գործի նյութերն ուշ ուղարկելն էր: Քննիչն ինքը չէր ներկայացել: Ես սա գնահատում եմ՝ որպես անհարգալից վերաբերմունքը դատավարությանը ընդհանրապես, և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որպեսզի ըստ էության բողոքը քննվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր […]
Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մի շարք ներքաղաքական խնդիրների՝ հայտարարելով, որ առաջիկայում մեծ հանրահավաք է կազմակերպելու։