Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Արցախի Նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, եւ հենց դրանից է նաեւ մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ներկայացվել են Արաքսավանում կատարված ու ընթացիկ աշխատանքները։
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը:
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
Եվրոպացի դեմոկրատների խմբի անդամ Ուոլթերը հանդիսանում է ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար:
Ըստ կուսակցության կազմկոմիտեի համակարգող Գարիկ Գրիգորյանի տարածած տեղեկատվության՝ կուսակցության գաղափարախոսությունն է լինելու սոցիալ-լիբերալիզմը:
«Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»:
Թուրքիայում երեկ մեկնարկել է օրենսդրական նոր տարին:
Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է IFTM Top- Resa -2014 ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:
«Այդպես է եղել, այդպես էր նախատեսված: Մասնակցությունը ապահովվել է հրադադարի ստորագրման ժամանակ եւ նախատեսված է եղել դրանից հետո ընդունված փաստաթղթերում»:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Հայազգի կինոռեժիսոր, հասարակական եւ մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ազգային ժողովը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
«Մեր կողմից, պարոն նախագահ, իսկապես առանձնակի է կարևորվում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, որը, ինչպես արդարացիորեն նշեցիք նաև Դուք, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Ու վստահ եղեք, որ այն լինելու է շարունակական՝ ի բարօրություն թե՛ Երևանի ու երևանցիների և թե՛ Արցախի ու արցախահայության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով հիմնաքարերից մեկը:
Մեր հարցին՝ արժի՞ արդյոք նման պարտադրանքի դեպքում անդամակցել այդ միությանը, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ հավատում պարզապես, որ դա իրականում կլինի ու կգործի: Ղարաբաղն այլ հնարավորություն չունի այլ երկրի հետ հարաբերվելու: Այսինքն՝ վակուումի մե՞ջ է մնալու Ղարաբաղը: Չեմ կարծում: Իրականությունը, կարծում եմ, այլ կլինի: Իհարկե, նման ոչ մի միություն էլ մեզ պետք չի: Ղարաբաղը ո՞նց է ապրելու: Մի քիչ հաց է արտադրում, ու վերջ: Մի կողմից Ադրբեջանն է, մի կողմից մենք փակենք, մի կողմից էլ Իրանն է, որի հետ հարաբերություն չունի: Ո՞նց է ապրելու»:
Անդրադառնալով նոր ՀԷԿ-երի կառուցման նախագծերին՝ Ա. Հարությունյանը հավելել է՝ «Աղավնո գետի վրա կառուցված 4 հիդրոէլեկտրակայաններն արդեն աշխատում են, իսկ 5-րդը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Առկա մեծ ներուժը հաշվի առնելով՝ առաջիկայում նախատեսում ենք Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր ևս 3 ՀԷԿ-եր: Հակարի գետի վրա սկսված է ժամում 6 մեգավատ հզորությամբ խոշոր ՀԷԿ-ի կառուցումը։ Ավելին, ծրագրում ենք այնտեղ ունենալ ևս 2-3 ՀԷԿ-եր։ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։