ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրապարակի՛ր սահմանագծման և սահմանազատման այն փաստաթուղթը, որը պատրաստվում ես ստորագրել։
Վրաստանն օգոստոսի 1-ից ի վեր արտահանել է 59,4 միլիոն դոլար գումարի մինչեւ 13 հազար տոննա պնդուկ: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի արտգործնախարարը խոստացել է աջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին բռնկված լարված իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում Պեսկովը մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ռազմական սպառնալիքի մակարդակը ՀԱՊԿ տարածքում չի նվազում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս խոսել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների ամենամյա նիստում:
Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սկսել է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների մասին տվյալներ:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ապաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ:
Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։
Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը գրանցել է 170 իրաքցի միգրանտների, որոնք գտնվում են լեհ-բելառուսական սահմանին եւ ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Թուրքիայի Այդըն քաղաքում կանայք ֆուտբոլային մրցաշար են անցկացրել՝ «Կնոջն ուղղված բռնությունն ամոթ է» խորագրով։ Կանայք ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են տաբատով և բարձրակրունկ կոշիկներով։
Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել։
Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով, կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին hայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Խաղաղության դարաշրջանի միֆը չի ավարտվել. Վերջնական խաղաղության դարաշրջան նշանակում է՝ այս տարածաշրջանն առանց հայերի: Խաղաղությունը, որը մեզ պարտադրվում է, թուրքական խաղաղությունն է: Պատմությունից մեզ հայտնի է, որ ամբողջ այդ կոտորածների միջև անցնելուց հետո այն պահին ենք մենք կարողացել մնալ այս տարածաշրջանում, երբ կազմակերպվել և դիմադրել ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:
Նշենք, որ ԱԳՆ-ում տեղի է ունենում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հանդիպում։
Նա ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Սա ոչ այլ ինչ է, քան հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման, հայաստանյան թրքահպատակ իշխանությունների կողմից դրանց ոտնահարման ուղիղ արգասիքը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է:
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:
ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին: 168.am-ը մի շարք հարցեր էր ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։