«Ալիևը փորձում է օգտվել թե՛ Հայաստանի դժվար իրավիճակից, թե՛ ռուս-ուկրաինական խնդրից, և հասկանալով, որ Հայաստանը թույլ է, իսկ Ռուսաստանն իր համար շատ ավելի կարևոր հարցով է զբաղված, Ալիևը փորձում է այսպիսի ճնշում գործադրել՝ հույս ունենալով, որ թե՛ հայկական կողմը կգնա զիջումների, թե՛ ռուսական կողմը, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ Ուկրաինայում, թե՛ Բելառուսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մոսկվայում այսօր մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։
Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։
Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար:
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոր ցուցակ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 122-ի:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիվ Շեները քննադատել է Էրդողանին և նրա ելույթները համարել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բագեր Գալիբաֆին:
Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Տեսակապով ընթացող նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական ասպեկտները, նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ինտեգրման հետագա խորացմանը և ապրանքների ու ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը: Ծրագրվում է նաև համաձայնեցնել 2022 թվականի ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնահերթությունները։
«Մեր պարտականությունն է՝ պատրաստել այլընտրանքներ»,- նախօրեին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց պատմաբան, դիվանագետ, 1991-97 թվականներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
Նախօրեին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տեղի ունեցավ պատմաբան, դիվանագետ, 1991-97 թվականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
«Նախկինների թողած բանակցային ժառանգությունը շատ հստակ է, ժողովրդի համար հասկանալի լեզվով ասեմ՝ 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, Իլհամ Ալիևը բառացի ասել է՝ փակ դռների հետևում իմ վրա կա անասելի ճնշում՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մի նախադասության մեջ Իլհամ Ալիևը՝ Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկերը, տվել է Սերժ Սարգսյանի՝ բանակցային բովանդակության ժառանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, մասնակցելով Կառավարության հետ հարցուպատասխանին, նպատակ ունեն հանրությանը ցույց տալ մեկ բան՝ բոլորիս մեջքի հետևում գործընթացներ են եղել, որոնց արդյունքում Հայաստանն ու Արցախը տարածքային կորուստներ են կրել, և այդ գործընթացները շարունակվում են նաև այսօր, ուստի ընդդիմադիրների տված հարցերի արդյունքում Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս ինքնախոստովանական ցուցմունքներով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ։
«Առաջիկա օրերին Բրյուսելում կայանալիք բարձրաստիճան բանակցություններից առանձնահատուկ սպասելիքներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնասիրելով զորավարժությունների սցենարը, ակնհայտ է դառնում, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Ինչպես նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարն է գործում։
«Դեժավյու» տելեգրամ ալիքը հրապարակել է մի ձայնագրություն, որում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներում ՌԴ դերի մասին:
վՌուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով:
Մինչ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում էր մոտ ապագայում Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, դեկտեմբերի 7-ին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։ Ավելի ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում անմիջապես ադրբեջանաիրանական շաբաթներ առաջ բռնկված սուր դիվանագիտական հակամարտությունից հետո, որը հարթելուն պես Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանի հետ գազի փոխանակման աննախադեպ խոշոր համաձայնագիր ստորագրեցին:
Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները դեկտեմբերի 9-ին Վիեննայում հանդիպում կանցկացնեն Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունները շարունակելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ԱՄՆ-ում ոստիկանական բռնության միջադեպերը մաշկի այլ գույն ունեցողների դեմ պետք է դասակարգվեն որպես համակարգային ռասիզմ»։
Արցախի՝ 44-օրյա պարեազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 15,2 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 69,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը: Այս մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարծում եմ, ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել և տարընթերցումների տեղիք չպետք է տա: Մենք ըստ էության պահանջել էինք մի քանի հարցերով՝ գերիներ, ռազմավարի պուրակ, մշակութային հուշարձանների պահպանություն, հայատյացության քարոզի դադարեցում, միջանկյալ միջոց կիրառել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԵՊՀ դոցենտ, փաստաբան Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշմանը: