«Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Բրյուսել յան հանդիպումներից հետո իշխանությունները սկսել են ժողովրդի շրջանում նոր հույսեր ներշնչել, թե պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվել ու սպասել, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվելու են, և խաղաղության ու բարգավաճման դարաշրջան է բացվելու։ Եվ, որքան էլ ցավալի է, որոշ մարդիկ դեռ տեղ են տալիս իշխանական քարոզչական թեզերին այն պարագայում, երբ անվտանգային և տնտեսական առումով երբեք այսպիսի թույլ վիճակում չենք հայտնվել։ Երկրում բարդանում է սոցիալ-տնտեսական վիճակը, չկա աշխատավարձերի ու թոշակների իրական բարձրացում, տնտեսությունը ստագնացիայի մեջ է, իսկ պետությունը սոցիալական խնդիրները լուծում է բացառապես պարտքի հաշվին
«Կարելի է պնդել, որ բանակցությունները մշտապես ընթացել են՝ փակ ձևաչափով, և այդ պայմանավորվածությունները, արդեն իսկ պարզ էր, որ լինելու էին: Փաստորեն, հաստատվեց միջանցքի գաղափարը՝ շատ ճոխ ձևով՝ երկաթուղային, ցամաքային: Դժվար է քաղաքակիրթ ձևով այս բոլորը մեկնաբանել, բայց սա բնական երևույթ է, որովհետև և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը, և՛ Էրդողանը նույն աշխարհաքաղաքական թիմից են, նրանք թիմակից են և իրագործում են աշխարհաքաղաքական ծրագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև փակ հանդիպումներին:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է «Եվրոնյուս»-ը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ահաբեկչության մասին զեկույցը, որում ի թիվս տարբեր երկրների վերաբերյալ գնահատականների, Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են տեղ գտել։
Պատվիրակության անդամները Թբիլիսիից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, իսկ էկոնոմիկայի նախարարը պետք է Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը հնգօրյա ժամկետում ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն:
«Խաղաղության դարաշրջանը», որի բացմամբ ակտիվորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրականում պատերազմի դարաշրջան է, պատերազմ, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, և որում լրջագույն հաղթանակներ է արձանագրել։
Դավթյանի գնահատմամբ` նախանշված երկաթուղին Հայաստանը մտցնելու է փակուղի, որովհետև դա լինելու է ակտիվ տեմպերով կառուցվող Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղու շարունակությունը, որն իր հերթին միանալու է Բաքու–Թբիլիսի–Կարս հատվածին` Հայաստանի շուրջ ձևավորելով երկաթուղային օղակ, որն ընդամենը մի փոքր հատվածով է անցնում ՀՀ տարածքով (ինչը մեծ ռիսկ է մեր տրանսպորտային անվտանգության առումով)։
Թուրքիայի ազգային արժույթը շարունակում է անկում ապրել և արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել։
Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից կողմերը կարծես բավարարված էին, սակայն կարևոր է հասկանալ՝ այդ բավարարվածությունն ինչպես է արտահայտվելու սահմանային իրադարձությունների և մեր անվտանգային համակարգի վրա։ 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ հիշեցնելով, որ մի քանի շաբաթ առաջ Ալիևը հայտարարում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար հայկական կողմից պահանջում է հստակ ժամանակացույց, հակառակ դեպքում՝ դրան կհասնի ուժի միջոցով։
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։
Պաշտոնական Երևանը դեռ չի հանրայնացնում, թե ո՞վ է լինելու Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ-բանագնացը Թուրքիայի հետ, այսպես կոչված, կարգավորման նոր գործընթացում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանի շահեկան վիճակը կախված է նրանից, թե այդ հարաբերությունները կարգավորելու համար ով է բանակցողը և ինչ դիրքերից։
Թուրքիայում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բահարիի հանդիպումը։
Վրաստանի տարբեր տարածաշրջաններում անցկացված օպերատիվ հետաքննչական եւ հետախուզական միջոցառումների ընթացքում չորս մարդ է ձերբակալվել անօրինական ճանապարհով խոշոր քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով:
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ երեք անգամ հանդիպում ունեցավ. Նախ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, ապա՝ առանձին, այնուհետև՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ: Միայն Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ են մանրամասներ հաղորդվել, իսկ մյուս հանդիպումների և պայմանավորվածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Մեղրիի երկաթուղու վերաբացումը՝ անվտանգային, տնտեսական, տարածաշրջանային առումով, մեզ համար էական նշանակություն չի ունենա, բայց էապես կտուժեն Մեղրու ենթաշրջանի բնակիչները: Որոշ գյուղեր, օրինակ՝ Նռնաձորը, կհայտնվեն Հայաստանից դուրս կարգավիճակում, ինչպես, օրինակ, եղավ Շուռնուխի, Որոտանի դեպքում: Կենտրոնական իշխանություններն այսօրվանից պետք է մտածեն դրա մասին:
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը հայտնի է: Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակելու Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան և փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վերջերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում:
Ամերիկյան նշանավոր «Wall Street Journal» թերթը դիտարկման է առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ծոցի որոշ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիմնական վարկածները, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մոտակա ամիսներին, երկու երկրների առաջնորդների երկու նշանակալից հանդիպումների ֆոնին՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության մասնակցությամբ։
Պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Այս մասին սկզբում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը, այնուհետև հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Իրանի իշխանությունները Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտի տեսախցիկների տեղեկատվությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կհանձնեն այն բանից հետո, երբ Թթհրանի նկատմամբ կչեղարկվեն միջուկային գործարքի շուրջն ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայտարարել է այն անձի անունը, ում Թուրքիան նշանակելու է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ:
Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում:
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ դեկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում միջուկային գործարքի եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների դանդաղ առաջընթացի գլխավոր պատճառը համարել է «արեւմտյան կողմից» նախաձեռնությունների եւ առաջարկությունների բացակայությունը։