եկտեմբերի 27-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները։
Թուրքիայում գործող ORC ընկերությունը սոցհարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է զիջել ընդդիմադիր ուժերի ձայներին:
Թուրք ընդդիմադիր լրագրող Ասլը Այդընթաշբաշը Թուրքիայում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կոչել է «էրդողանոմիկա» (Erdoganomics)՝ այն որակելով որպես նոր և զարգացող գիտություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի մաքսային ծառայության խոսնակ Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ Իրանի ցամաքային սահմանները Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի հետ շաբաթ օրվանից կես ամսով փակ են։
Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է վերջին նախընտրական սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս Թուրքիայում գործող քաղաքական ուժերի վարկանիշը։
Թուրքիայի լավ մտածված քաղաքականությունը նրան դարձնում է «21-րդ դարի ծագող աստղ»։ Ինչպես գրում է iz.ru-ն, Համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով, մահերի թիվը հասել է 131 հազար 348-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Թուրքիայի կառավարությունը ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով սառեցրել է ընդհանուր 770 մարդու և ԱՄՆ-ում հիմնված 1 հիմնադրամի ակտիվները: Ներքին գործերի ու ֆինանսների նախարարներ Սուլեյման Սոյլուի և Նուրեդդին Նեբաթիի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ոչ ոք իր երեխային փողոց չի թողնում, անգամ մեծերը երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս: Ավելին, իրենք իրենց հողամասերում չեն կարողանում աշխատել, որովհետև ադրբեջանցիների դիտարկման տակ են: Բացի նրանից, որ շատ խոտհարքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, մնացածն էլ դիտարկման տակ են: Երեխաների՝ երազանք ունենալու իրավունքն է բացառված: Ապագայի նկատմամբ մարդկանց պայմանականորեն կանխատեսումն էլ չկա»,- ասաց Տաթևիկ Թոխյանը:
ՀՀ իշխանությունները պնդում են՝ Հայաստանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել՝ առանց նախապայմանների։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ շարունակելով, որ Երևանը նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։
Արդյոք նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես վերջին օրերին գրում էր մամուլը, եթե այո, ապա ի՞նչ նշանակության ճանապարհ է այն լինելու:
Վրաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2090 նոր դեպք:
Տարածաշրջանային և հայ-թուրքական վերսկսվող, այսպես կոչված, երկխոսության ֆոնին այս օրերին անտեսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան:
«Նա այսօր փորձում է Ալիևի հետ փակ դռների հետևում ունեցած հանդիպումների արդյունքում առաջ մղել ադրբեջանական շահը։ Այս ամենի վկայությունն այն է, որ առաջնահերթություն չի տրվում արցախահայության անվտանգությանն ու ապագան որոշելու նրա կարողությանը, այլ առաջնահերթությունը տալիս է Ադրբեջանին՝ հաշվի է առնում ադրբեջանցիների շահը, մինչդեռ Ալիևը հաշվի է առնում միայն ադրբեջանական շահը։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Փաշինյանի թիրախը ոչ թե այն է, որ հայն ապրի Արցախում, այլ այնպես անի, որ հայն առհասարակ իրեն Արցախում անվտանգ չզգա»,- շեշտեց Գ. Դավթյանը։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութ, որտեղ մասնակցել է նոր զորամասի բացմանը:
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։ Այստեղ նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին, ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։
Իրանը որոշել է դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած 15-օրյա ժամկետով փակել Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի մշակույթի և հասարակական գործիչները։
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 2164 նոր դեպք, մահացել է 68 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է: Բանախոսը նշել է.
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ 2021 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ մեկ շնչին բաժին ընկող զբոսաշրջային ծախսերը կազմել են 830 դոլար։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ո՞րն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից:
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը տեղի կունենա, եթե նախորդող պրոցեսը հաջող ընթանա. Փաշինյան
Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այս իրավիճակում, շատ այս բանակցություններում կարևոր է, որ բանակցողը լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ, և սա էական գործոն է:
Թուրքիայի հետ բանակցություններում չափազանցված սպասումներ պետք չի ձևավորել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդության հնարավորությանը՝ նշելով, որ տեղի ունեցող բոլոր զարգացումները փոխկապակցված հարցեր են։
«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել: Ինչո՞ւ… Որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված»,- այսօր իր առցանց ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Freenews.am-ի այն հարցին, թե ինչի դիմաց են Ադրբեջանին վերադարձվել դեկտեմբերի 18-ին մեր պահպանության տեղամասերից մեկում մեր դիրքապահների կողմից գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողները:
Նիկոլ Փաշինյանն այսօր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը և նրա հետ առանձնազրույցի քննարկման թեմային։