Օրերս հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հետպատերազմյան շրջանում ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ: ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
«Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,- այս մասին Կոլոմինան նշել է «Թվիթեր»-ում:
Կարծում եմ՝ բոլորին է պարզ, թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը։ Վիենայից հետո էլ Անթալիայում են իրար ջան ասելու, ջան լսեն։
«Ըստ Նիկոլի, Ադրբեջանի կառուցողական քայլերը որո՞նք են, Շուշիի հայկական հետքի վերացո՞ւմը, հուշակոթողների ոչնչացո՞ւմը, հայկականության հետքի ոչնչացո՞ւմը։ Իշխանությունը թող բարձր ամբիոններից սրա մասին հայտարարի, ոչ թե ասի, թե Ադրբեջանը կառուցողական է։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլաթլը շրջանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել է: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։
Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։
Հունվարի 26-ին Իրանում տեղի էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։
Իրանում վերջնական որոշում կա՝ Պարսից Ծոցից Սև Ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար նրանք չեն օգտվելու Նախիջևանի տարածքից։ Խողովակաշարն անցնելու է ՀՀ տարածքով։ Այս նախագծի մասին բանակցությունները շուտով կշարունակվեն Բուլղարիայում։ Էներգետիկ միջանցքի մաս կազմող պետությունները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան ու Հունաստանը համապատասխան պայմանագիր կստորագրեն։
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65․911-ով՝ հասնելով 84 միլիոն 680․273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են և այս ասուլիսում:
Նախօրեին Էրդողանն իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ վարակվել է օմիկրոն շտամով: Նրա խոսքով՝ հիվանդությունն ունի թեթեւ ընթացք: Ինչպես հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հիվանդությունը չի խանգարում նախագահին շարունակել աշխատանքը:
Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից,իսկ այօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում, այն էլ ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո»։
Վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի չեն։
Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։
«Ադրբեջանի սադրանքների առումով իրավիճակն Արցախում նույնն է, որևէ բան չի փոխվել: Չեմ կարծում, որ որևէ զսպող բան կա այսօր, որ Ադրբեջանը նման սադրանքների չգնա: Ժամանակ առ ժամանակ էլի կրակոցներ են, իրենք իրենց քոչվոր ցեղին հարիր տեսակը չեն փոխել և նույնկերպ իրենց պահում են: Մենք ոչ թե հարմարվում ենք, այլ փորձում ենք ամեն անգամ ելքեր գտնել, որ իրավիճակը քիչ թե շատ շտկվի: Արցախում ոչ թե խաղաղություն է հաստատված, այլ ժամանակավոր լռություն, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է»։
Փետրվարի 2-ին լուր հրապարակվեց Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից պակիստանցի երեխայի խոշտանգման մասին, որի առնչությամբ երեխայի մայրը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 745-ի:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 3-ին լրագրողների հետ կարճատև զրույցում ասել է, որ դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի կողմից Բաքվին փոխանցված առաջարկները ստացել են բացասական արձագանք։
Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 134 նոր դեպք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Իրանի խորհրդարանի 290 պատգամավորից 50-ը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: