Ալիևը լավ գիտի՝ հաղթանակի համար ոչ այնքան Թուրքիային է պարտական, որքան Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:
Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել:
Վրաստանում հինգ օր առաջ կորած ԱՄՆ-ի քաղաքացուն Թբիլիսիում ողջ են գտել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում: Թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է հաջողվել գտնել 39-ամյա ամերիկացուն, չի հաղորդվում:
Շուշիի հռչակագիրը՝ Հայաստանի գոյության սպառնալիք
Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում: Ըստ ermenihaber.am-ի՝ նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո:
Օրերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցը, որտեղ Բելառուսի նախագահը բավականին տհաճ ձևակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին:
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելիս պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր՝ ի դեպս ԱՄՆ-ի ղեկավարության փոխվելու:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Ամենամեծ վտանգը Թուրքիայի «փափուկ ուժի» ներխուժումն է Հայաստան. Դավիթ Շահնազարյան
168.am-ը հենց փետրվարի 3-ին համապատասխան հարցումներ ուղարկեց թե՛ ՀՀ Կադաստրի կոմիտե, թե՛ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ հետևյալ ձևակերպմամբ. «Էկոնոմիկայի նախարարի պնդմամբ՝ թուրքերը Հայաստանում ձեռք են բերել կապիտալ՝ անշարժ գույք և ընկերություններ: Նախարարը լրագրողներին հորդորել է մանրամասների մասին տեղեկանալ Պետռեգիստրից և Կադաստրից: Խնդրում ենք տրամադրել ցանկ, թե քանի՞ անշարժ գույք են ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիները («թուրքեր») Հայաստանում և երբ՝ որ թվականներին»:
Թբիլիսիում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել են չորս օտարերկրացիներ, առգրավվել է մինչեւ մեկ կիլոգրամ կոկաին եւ այլ թմրանյութեր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է:
Ինչո՞ւ Իրանին սկսեցին հետաքրքրել ադրբեջանական տրանսպորտային և էներգետիկ ուղիները
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ չի վճարի իր էլեկտրաէներգիայի վարձերը, քանի դեռ նախագահ Էրդողանը չի հրաժարվել գների վերջին բարձրացումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե մարդասիրությունից ելնելով է արցախյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների մասունքները հանձնել Ադրբեջանին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգորյանը նաև ընդգծեց՝ անգամ ադրբեջանական կողմն է Փաշինյանի արած այդ հայտարարություններին սարկազմով վերաբերվում։
Հայաստանն ու Իրանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-իրանական հարաբերությունների, 44 օրյա պատերազմից հետո տնտեսական ու ռազմավարական գործընկերության հեռանկարների, նաեւ երկու երկրների հասարակությունների վերաբերմունքի մասին զրուցել ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանի հետ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 16 789 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 351 է:
Հայաստանի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով զրուցել ենք ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2021 թվականի մայիսից միջազգային հանրության կողմից մերժվող, այնուամենայնիվ հայկական օրակարգում պահպանվող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման հարցի շուրջ ՀՀ իշխանությունների առաջարկները:
Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի, Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Անկարայի նախաձեռնություններին և այդ համատեքստում առաջիկայում կատարվելիք քայլերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանի շուրջ սկսված բոլոր հաղորդակցական ու տնտեսական ուղիների ապաշրջափակման գործընթացը, ըստ էության, տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն Իրանին ստիպում են իրացնել իր տարածաշրջանային տերության ողջ ներուժը, այլապես Իրանը կզիջի և կհրաժարվի իր աշխարհաքաղաքական շահերից Հարավային Կովկասում:
«Ադրբեջանն ու Թուրքիան այդ խնդրի մասին այնպիսի ոգևորվածությամբ են խոսում, կարծես թե դա արդեն իրականություն է, և հայկական կողմը որևէ առարկություն չունի։ Մինչդեռ, գոնե գիտական մակարդակով բարձրաձայնվում է, որ նման բան չի կարող լինել, պարզապես պետք է տրանսպորտային ճանապարհներն ապաշրջափակվեն, և «զանգեզուրյան միջանցքը» երբեք չի կարելի նույնացնել Լաչինի միջանցքի հետ, որոնք տարբեր կարգավիճակ ունեցող հասկացություններ են»,- հավելեց պատմաբանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը կրկին անդրադարձել է այն պնդումներին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում չի կարող առաջադրել իր թեկնածությունը։
Վրաստանում Հայաստանի դեսպանության ուշադրության կենտրոնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Հայաստանին առնչվող խնդրահարույց գրությունների հարցը: Դեսպանության արձագանքի շնորհիվ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
Հայաստանի իշխանությունը պարբերաբար գնահատում է երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից: