Ժամանակին ձևավորելով չափազանց բարձր սպասումներ` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ստիպված է ընդունել, որ չի կատարել այն բազմաթիվ խոստումները, որոնք շռայլել է հեղափոխության օրերին։
Օրեր առաջ ռուսաստանյան «Единая Россия» կուսակցության և ԵԱՏՄ ևս 7 երկրներից կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երևանում անցկացված Եվրասիական համաժողովին։
Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի դպրոցներում մեծ ոգևորություն կար՝ համակարգիչների ներմուծման հետ կապված։ Շատերը մտածում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ճանաչում է՝ որպես բարեվարքության բոլոր կանոնները պահպանող մարդո
«Ադրբեջանը հասկանում է, որ, եթե այսօր նման համակարգ ստեղծվի առաջին գծում, ինքն այլևս չի կարողանա պատերազմ վերսկսել, դա կֆիքսվի, դրա համար խուսափել ու խուսափելու է այս համակարգից: Իր ձեռքերն ինքը հո չի՞ կապելու: Սա գիտակցելով, իմ կարծիքով՝ Փաշինյանը գնացել է երկխոսության, որ հեռախոսով գոնե իրար զանգեն, պայմանավորվեն»:
168.am-ի հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:
«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:
Փաստորեն, մեզ նախօրոք ու բարեխիղճ տեղեկացնում են, որ նոր տնտեսություն է ստեղծվել` տնտեսություն, որը չի չափվում թվերով: Ավելի ճիշտ՝ շատ դժվար է չափվում, բայց անպայման աճում է:
Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով՝ կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։
«Այս հումանիտար պրոյեկտների փաստն ապացուցում է, որ Երևանը դե ֆակտո համաձայնել է հայտարարված սկզբունքներին, որոնք նշանակում են կապիտուլյացիա Երևանի համար»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը։
«Հիմա շվարած, նստած ենք: Հա, հասկացանք, տեղափոխվենք, բա որ հետո գան ասեն՝ սա էլ ենք ուզում, սա էլ ենք տանում: Այսպես չի կարելի: Լաբորատորիայի տեղափոխությունը 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջում»:
«Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ»:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Ես անուն չեմ տվել, չեմ ասել՝ «Իմ քայլը» դաշինք, ինչո՞ւ են իրենք հանձնառումով հանդես գալիս: Որովհետև իրենք ընդունում են, որ այդ պատգամավորներն իրենց շարքերում են»:
«Դուք միայն նախարարությունում ունեցած ստաժս եք նկատել, մինչ այդ ես համ ԾԻԳ-ի ղեկավար եմ եղել, համ էլ ծրագրի համակարգման խորհրդի ղեկավար եմ աշխատել, իրականում ունեցել եմ աշխատողներ և ստորաբաժանումներ, կառավարել եմ նրանց, էնպես որ, ստեժս հերիքացնում ա, դա միանշանակ ա»
Իվետա Տոնոյանի խոսքով՝ վարչապետի հետ քաղաքական ուժի ղեկավարի՝ շուրջ 1 ժամ տևած հանդիպումը ծավալվել է կառուցողական մթնոլորտում, իսկ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չմեկնաբանեց:
«Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի էմոցիոնալ ֆոնին ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Բացառում եմ, որ երկրի վարչապետն իմ դեմ քաղաքական հետապնդման պատվեր է տվել»։
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
Ապիլի 20-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Ջերմաստիճանը նվազելու է, գիշերը մինիմալը կլինի 3 աստիճան։
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնին մեղադրում են պոպուլիստ (ամբոխահաճո) և որոշումներ կայացնելու անկարող ղեկավար լինելու մեջ: Այսօր արդեն նրան մեղադրում են նույնիսկ նրանք, ովքեր սոցիալիստ Մակրոնին ընտրել էին՝ ընդդեմ ծայրահեղ աջ Մարին Լե Պենի:
Ընդդիմության ու իշխանության միջև այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլև անում է ճիշտ հակառակը։
168.am-ի տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն և հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։
Հ. Պետրոսյանը նշեց, որ Հ. Մարությանն արդեն ուղարկել է գրավոր պատասխանը, որտեղ մասնավորապես նշել է, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը, ըստ սահմանված կարգի, կներկայացվի քաղաքապետարանի ավագանու ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։
Շատերի համար սա սառը ցնցուղի պես մի բան էր՝ այն պատճառով, որ ՏՄՊՊՀ անդամները և նախագահը ունեին դեռ մի քանի տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մինչ այդ Արտակ Շաբոյանի հետ նույնիսկ զրույց ունենալ:
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
«Ֆեյքերի դեմ պայքար իրականում չկա: Կա այն ֆեյքերի դեմ պայքար, որոնք ապատեղեկատվություն են տարածում, որովհետև, եթե մենք հիմա շրջանառենք ֆեյքերի դեմ պայքարը, ապա դա մեզ շատ վտանգավոր տեղ կարող է տանել: Այնպես որ, մենք էլ մեր ձևակերպումներում պետք է ճիշտ արտահայտվենք, որ դա չդառնա հանրային երևույթ»:
«Եթե այդքան կարևոր է, որ նախարարները լինեն իր «մարդկանցից», որն ինքս անընդունելի եմ համարում, եթե իր մարդիկ են՝ գոնե 5-6 հոգի լավ պատրաստված պետք է լինեն, ոչ թե հլու-հնազանդ աշխատանք տանեն, այլ միմյանց հետ լավ առումով «քյալլա» տան, բերեն գաղափարների բախում, ահա այստեղ է առաջընթացը»։
«Եթե մենք շատ հարուստ երկիր լինեինք, զուգահեռ կսկսեինք մտածել նաև երկաթուղու մասին, բայց եթե մենք կառուցում ենք մայրուղի այդ մասշտաբի և այդ կարգի, այս պահին իմ առաջնահերթությունների ցանկում չկա երկաթուղի քննարկելը»։
«Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք ընթանում են այն մոտեցումների հունով, որոնք ամրագրված են համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններով»։
Սուպերվարչապետական համակարգից հրաժարումը Հայաստանի ընդդիմության միասնական պահանջն ու քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կազմակերպությունների առաջարկությունն է եղել միշտ, և այն այսօր մերժվում է: