168.am-ը դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել Ալվինա Գյուլումյանի հայտարարությունը, ցանկացանք խոսել վերջինիս հետ, սակայն վերջինս, տեսնելով՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ կերպ չարձագանքեց:
Մեր տեղեկություններով՝ այն նշանակված է հոկտեմբերի 9-ին, և հնարավոր է՝ անցկացվի դռնփակ, քանի որ չի բացառվում, որ այն անցնի թեժ մթնոլորտում՝ կապված եռամսյա հաշվետվության մեջ առկա թվերի՝ իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաև կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետ:
Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Իրենք արել են իրենց դատողությունները: Ես իմ կատարած աշխատանքի վրա վստահ եմ։ Թող իրավապահ մարմինները որոշեն՝ կա՞ն չարաշահումներ, թե՞ ոչ։ Երբ դա լինի, այդ ժամանակ էլ կխոսեմ»:
«38.000 ուսուցիչների մի մասը՝ 7-8000-ը, տնօրեններ են, ուսմասվարներ են, որոնց ժամերը շատ քիչ են դպրոցում, օրինակ՝ 8 ժամ, այդ ժամաքանակի աշխատավարձն ինքնին պարզ է, որ կազմելու է մոտ 30.000 դրամ, դրա 10 տոկոսը չնչին թիվ է: Ուսուցիչներից մի 10-15 հազարն էլ կես դրույք են, իրենց աշխատավարձն էլ է քիչ»:
Սեպտեմբերի 27-ից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հետ պատահած միջադեպը տեղի ունեցավ, շատերը, հատկապես՝ իշխանական շրջանակները, անվերապահորեն դատապարտեցին երիտասարդների արարքը։
Պատգամավորի հարցին՝ իսկ Լուկաշենկոն որտե՞ղ էր, Փաշինյանը պատասխանեց, որ Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել և նա ավելի վաղ է մեկնել Հայաստանից՝ սգո արարողություններին մասնակցելու համար։
«Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,- ասաց ԱԺ նախագահը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն Առողջապահության նախարարությանը խորհուրդ է տալիս բացել և կարդալ այս տարվա հուլիս ամսին Կառավարության առաջարկությամբ պետության և մասնավորի համագործակցության մասին իրենց ընդունած օրենքը, որը լայն հնարավորություն է ստեղծում բուժհիմնարկները ղեկավարելու համար։
Արդյո՞ք վարչապետի հետ նոր հանդիպում ունեցել է Դավիթ Սանասարյանը, և արդյո՞ք հայտնել է Արսեն Թորոսյանի ցուցմունքների մասին՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ չի հանդիպել, բայց մի քանի անդրադարձ կատարեց մինչ այդ եղած հանդիպումներին.
Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Թովմասյանի մնալ-չմնալու հարցի որոշողը Սահմանադրական դատարանն է, այդ պատճառով էլ խմբակցությունով որոշել են, որպեսզի չմասակցեն քվեարակությանը:
ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:
Հայաստանի կառավարությունը, ի վերջո, որոշեց և գնաց եվրոպարտատոմսերի հերթական թողարկման։ Այսինքն` նոր պարտք վերցրեց` նախկինը մարելու համար։ Թեև ժամանակին նաև այլ տարբերակներ էին քննարկվում, այդ թվում` ներքին ռեսուրսների հաշվին պարտքը մարելու վերաբերյալ, այնուհանդերձ ընտրվեց այս մեկը։ Ու դա Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր, շատ կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսության համար։
«Թող ուշադիր լսեն։ Նրանք, ովքեր այսօր արդեն պաշտոններ չեն զբաղեցնում, մեկ է, պատասխան են տալու, իսկ նրանք, ովքեր այսօր են պատասխանատու, դեռ ժամանակ ունեն, կարող են այդ հարցին լուծում տալ։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է»։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ) հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ:
«Շատ կարևոր է պահպանել փոխըմբռնումը, երկարաժամկետ գործընկերությունը, մեր բոլոր կողմերի կանխատեսելիությունը, և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր շահերը մշտապես գերիշխող կլինեն տարաձայնությունների նկատմամբ»:
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
«Մենք այսօր ունենք մեկ մարդու բացարձակ իշխանություն՝ անկանխատեսելի և իշխանությունը ցանկացած գնով պահելու պատրաստ մարդու: Մենք այսօր իրականում չունենք Ազգային ժողով, Գործադիր իշխանություն, որոշ գործերով նաև՝ դատական իշխանություն, այս ամենը փոխարինված է մեկ անձի անկանխատեսելի ձգտումներով և ցանկություններով»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանից հետաքրքրվեցինք նաև «Մարտի 1»-ի գործի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն դիտարկման մասին, ըստ որի՝ «Մարտի 1»-ի գործով շուրջ 200 հոգու մեղադրանք կառաջադրվի։
«Թեև դա հայկական կողմն այսօր հերքեց, այնուամենայնիվ, այս ամենում աշխարհաքաղաքական բաղադրիչ կա, այլապես այս ծրագրերին հայկական կողմն ավելի մեծ արագությամբ կարձագանքեր, քանի որ իրանական կողմի շահագրգռվածությունն արտահայտվում է տարբեր ուղերձների տեսքով, անընդհատ կերպով»:
Ինչպես հայտնի է՝ Երևանում տեղի է ունենում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովը, որին մասնակցում են միության անդամ երկրների ղեկավարները։ Որպես կառույցի գործընկեր պետություններ՝ այս ֆորումին հրավիրված են նաև Իրանի, Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը։
«Արայի վիճակում փոփոխություն չկա: Ծնողների հետ քիչ առաջ եմ խոսել: Անհանգստություն կա, որ մյուս կողմը որոշակի կոծկող միջոցառումներ է ձեռնարկում, Վայոց ձորի նախկին մարզպետն աջակցում է միջադեպի մնացած մասնակիցներին, որոնք մեկից ավելի են՝ փաստաբաններ ձեռք բերելու, ծառայությունների վճարման համար»:
Մեր կասկածներն առ այն, որ նախագիծը կազմվել է Վահե Գրիգորյանի կողմից, ոչ միայն չփարատվեցին, այլև խորացան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագիծը սկզբից մինչև վերջ կրում էր Վահե Գրիգորյանի ձեռագիրը, որը, ի դեպ, շատ սպեցիֆիկ է և տարբերվող։
Քիչ առաջ Վլադիմիր Պուտւնը ժամանեց Հայաստան: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ հանդիպե՞լ է Արմեն Ավետիսյանի հետ, և ինչո՞վ էր պայմանավորված, որ իր սեփականությունը նա որոշել է փոխանցել պետությանը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ չի հանդիպել: Բաբայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին դեռևս չկան այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են իրենց գույքը նվիրաբերել պետությանը:
«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել»։
«Երբ մյուս դատավորներին ոչ իրենց սրտով վճիռ կայացնելուց հետո՝ է՛լ կարգապահական վարույթ, է՛լ քրեական հետապնդում, է՛լ կասեցում… դա համարել օրինական, այս երկու տղաների արարքը՝ ամենամեծ հանցագործությո՞ւն: Իհարկե, դատապարտելի է դատավորների և դատարանների վրա ճնշումը, բայց այս երկու տղայի արածը մի կաթիլ է այն հրեշավոր ճնշման, որ մենք հիմա ապրում ենք: Վաղը-մյուս օրն ավելի վատ է լինելու»:
Եթե որոշ երկրներում կարելի է գտնել առանձին դեպքեր, երբ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, ապա մեր երկրում դա տեղի է ունենում միշտ, այսինքն` օրինաչափություն է:
Ապացուցված բան է, որ, երբ մարդու մոտ որևէ բան չի ստացվում, նա փորձում է այդ ամենի մեջ կամ մեղավորներ փնտրել, կամ ուղղակի արդարանալ՝ ապացուցելով, որ տեղի ունեցածում իր մեղքի բաժինը քիչ է։ Իսկ եթե ամեն ինչ պսակվում է հաջողությամբ, տվյալ անհատը կամ ձայն չի հանում, կամ հպարտ կեցվածք է ընդունում, թե դա հենց այդպես էլ պետք է լիներ։
«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
«Պետք է նաև ինքներս կարողանանք խորը թիկունքում հարձակումներ իրականացնել և հակառակորդին հասցնել այնպիսի վնաս, որը կստիպի նրան իր ողջ ռեսուրսը ուղղել այլ ուղղությամբ, ոչ թե այն ուղղությամբ, որն ինքը պլանավորում էր մարտական գործողությունները սկսելուց»: