Պաշտոնական տեղեկատվություն ընթերցելն ամենաուրախ զբաղմունքը չէ: Եթե, իհարկե, ծրագրային փաստաթուղթ չես ընթերցում:
Ցեղասպանության թեմայով ընդունված է գրել միայն ապրիլ ամսի 23-25-ը: Սակայն, ամեն օր, այսպես թե այնպես, առնչվում ենք Ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին. Եղեռնի զոհերի հարազատներն այսօր էլ շարունակում են ստանալ իրենց հեռավոր նախնիների խնայողությունները կամ պայքարել` դրանք ստանալու ուղղությամբ: Ցեղասպանության թեմայով շարունակում են լույս տեսնել գրքեր, կատարվել ուսումնասիրություններ: Առջեւում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է` խորհրդանշական ժամանակահատված` վերջնականապես […]
Հայերիս համար մեր առաքելությունն ու նաեւ առավելությունն աշխարհում, թերեւս, ամեն ինչում առաջինը լինելն է: Այդ առումով` հիմնական հաղթաթուղթը քրիստոնեությունն է, որն առաջինը մենք ենք պետականորեն ընդունել:
Հունիսի 1-ին փորձեցի պաշտպանել երեխաներիս` իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դա արեցի ամենատրիվիալ ձեւով` պիցցա` սրճարաններից մեկում, ապա` պաղպաղակ: Միեւնույն է, տուն վերադարձա մեղքի ծանր զգացողությամբ. երեխաները դարձյալ գոհ չէին: Նախ` քայլելուց, պարզվում է, անասելի հոգնել են: Հետո` պաղպաղակը քիչ էր, իսկ պիցցան` մեծ: Եվ, ի վերջո, անտանելի շոգի ողջ պատասխանատվությունն էլ, երեխաներն ուղղակի […]
Մեր արտաքին ապրանքաշրջանառության 75 տոկոսը բաժին է ընկնում ներմուծումներին: Այսինքն` մեր տնտեսությունը շարունակում է երեք անգամից ավելի տարադրամ արտահանել երկրից, քան աշխատել: «Որտեղի՞ց մեզ տարադրամ» հարցն ինքնին հռետորական է: