Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:
Ռուսական Свободная пресса հրատարակությունը իր հոդվածում ներկայացրել է երկրների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների արարողակարգերի գաղտնիքները:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
Մայիսի 5-ին և 6-ին այցով Հայաստանում կգտնվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկանում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Բռնությունը՝ հրազենի կիրառմամբ իսկական համաճարակ է դարձել Միացյալ Նահանգների համար: Ապրիլի 28-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով երկրի Կոնգրեսի երկու պալատների անդամների առջև:
Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է Իրանի եւ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին հակադրել «դիվանագիտությունը եւ կոշտ զսպումը»։
: Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
Բողոքի ակցիա՝ Գլխավոր դատախազության մոտ. ՈՒՂԻՂ։
Դպրոցականներն արվեստի տարբեր ճյուղերի մասին գտելիքները կարող են հարստացնել՝ մասնակցելով «Քո արվեստը դպրոցում» մշակութային-կրթական ծրագրին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի նկատմամբ մի քանի ամենախիստ պատժամիջոցներից գրեթե լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ փորձելով վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է տարածվող լուրերին մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ:
Ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան կողքով անցնելիս Արցախի Հանրապետության քաղաքացին իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել:
Հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը այսուհետև կաշխատի «Նոա» ֆուտբոլային ակումբում:
«Բայդենն էլ կճանաչի՞ ցեղասպանությունյունը….երևի… ի՞նչ կփոխվի մեր առօրյայում: կուրախանա՞ք….ձեզ լավ կզգա՞ք, որ ճանաչեց….ինչա՞ փոխվելու: Ուզում ե՞ք ճանաչի էն՝ ինչի հուշահամալիր այցելում եք միայն ապրիլի 24 -ին…. լավագույն դեպքում պլյուս- մինուս 2-3 անգամ…. Չեմ ուզում հավատալ նրան, որ 100 տարի հետո նույն ձև կվերաբերվեն Եռաբլրին… Էսօր մարդիկ կան՝ գնում են փի-առի համար…. ո՞ւմ ի՞նչ ցույց տան, ի՞նչ ապացուցեն: Էսօր փոստեր մի արեք, որ հիշում եք ու պահանջում ….
Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Շարիմանյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ղրղզստանի զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի սահմանապահների կողմը, ապրիլի 29-ին հայտարարել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնում։
ՀՅԴ ներկայացուցիչները կանչվել են Երևան քաղաքի քննչական վարչություն. ՈՒՂԻՂ
Ապրիլի 29-30-ը, մայիսի 3-4-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: