Ընտրեցիք էլի նույնը։ ՀՀԿ-ին թողել հայրենիքի փրկությունը։
Երկրորդ, որ ավելի կարևոր է, խնդրանք ու պահանջ բոլոր այն մարդկանց և ուժերին, ովքեր մեր երկրի ու պետության համար պատասխանատվության թեկուզ չնչին զգացողություն ունեն՝ հանկարծ չթույլատրեք, որպեսզի ընտրական այս եռուզեռը ստվերի մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի գլխավոր թեմաներից է շարունակում մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը, մանավանդ, որ Եվրոպայում նկատվում է համավարակի երրորդ ալիքը:
2021թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:
«Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը»․ քննարկում. ՈՒՂԻՂ
Ապրիլի 3-ին, ժամը 20.05-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Մկրտիչ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Արցախում ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ:
160 երեխա մնում է առանց նախադպրոցական կրթության. Բողոքի ակցիա Քաղաքապետարանի դիմաց. ՈւՂԻՂ:
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 064-ի:
Առնվազն 44 մարդ է զոհվել Մերոն լեռան շրջանում, որը գտնվում է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում, Լագ բա Օմեր տոնի ժամանակ տրիբունան փլվելու հետեւանքով: Ապրիլի 30-ին այդ մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով դիմել է ՍԴ, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել քննության ավարտին՝ հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը․ կազմը կրճատում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Ապրիլի 29-ին, ժամը 23:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Շատին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ծառը շրջվել է և միակողմանի փակել երթևեկությունը:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրադրությունը, որտեղ ապրիլի 29-ին տեղի են ունեցել մարտական ընդհարումներ երկու պետությունների զինծառայողների միջեւ, կայունացել է:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի եւ Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Չինաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին հավանություն է տվել սննդամթերքը վատնողաբար օգտագործելու դեմ պայքարի օրենքին։
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի օրական աճը կազմել է 379 հազար 257, ավելի քան 3,6 հազար մարդ մահացել է: Սրանք առավելագույն ցուցանիշներն են համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:
Ապրիլի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ մի պատանու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե և փայտե մահակներ։
Երիտասարդ խոստումնալից երգիչ Սարո Գևորգյանը, որը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, արժանացել մրցանակների, Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցությում: Այն այս տարի անցկացվելու է օգոստոսի 19-25-ը Սոչիում:
Ամերիկացի ռեփ-կատարող Kodak Black-ը 18 ամսվա փորձաժամկետի է դատապարտվել հյուրանոցի համարում դեռահասի վրա հարձակվելու համար: Այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը: Սա Kodak Black-ի առաջին դատվածությունը չէ: Անցյալ տարի նա երեք տարվա բանտային կալանքի է դատապարտվել անօրինականորեն զենք ձեռք բերելու համար: Սակայն նա նախագահական համաներում է ստանում Դոնալդ Թրամփից, երբ բանտում իր պատժաչափի նույնիսկ կեսն էլ չէր անցկացրել: Միջադեպը, որի պատճառով ռեփերն ապրիլի 28-ին դատապարտվել է, տեղի է ունեցել 2016 թվականին Հարավային Կարոլինայի նահանգի Ֆլորենս քաղաքում:
Խնձորը խորանարդաձև կտրատել, իսկ սոխը՝ օղակաձև: Տապակել սոխն արևածաղկի յուղի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Մոնաշի համալսարանի ավստրալացի գիտնականները ստեղծել են ռոբոտ՝ խնձորի բերքն արագ հավաքելու համար: Այս մասին հաղորդում է New Atlas-ը: