Այս կինոնկարները դարաշրջանի իրական խորհրդանիշներ են դարձել և մինչ այժմ սիրված են հանդիսատեսի կողմից:
Մհեր Մկրտչյան- Պարո՛ն նախագահ, այս իրավիճակն ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև երկրի նախկին կամ ներկա նախագահներից երբևիցե հարցազրույց չեմ վերցրել: Ասեմ ավելին, լինեմ անկեղծ մինչև վերջ՝ երբևիցե ոչ մեկից հարցազրույց չեմ վերցրել: Ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում, երբ տեսախցիկի այն կողմում եմ կանգնած լինում: Դա է իմ մասնագիտությունը: Բայց պրեմիերայի օրը Դուք խոստացաք պատասխանել իմ բոլոր հարցերին, նույնիսկ, եթե մեր զրույցը մինչև ուշ գիշեր տևի: Այդ հնարավորությունից չօգտվել ես չէի կարող: Ինձ շատ հետաքրքիր է դա:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք տեղի են ունենալու ատելության աննախադեպ մթնոլորտում։ Ընտրություններին մասնակցող բոլոր կողմերը թշնամանքի աստիճանի ատում են իրար։ Բայց այնպես չէ, որ ատելությունը միայն քաղաքական ուժերի միջև է։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է որոշակի պայմաններում մնալ ակումբում:
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող 15-ամյա ակտիվ երիտասարդները նախաձեռնել են իրենց բնակավայրում ստեղծել IT ընկերություն/լաբորատորիա, որը կզբաղվի եռաչափ տպիչով և CNC հաստոցով իրերի տպմամբ և մշակմամբ, հետագայում նաև ռոբոտաշինությամբ՝ ստեղծելով power bank-եր, գեներատորներ և սմարթ գաջեթներ։
Աֆղանստանի Լոգար նահանգի Պուլի-Ալամ քաղաքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով մահացել է շուրջ 30 մարդ, առնվազն 60-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակն ապրիլի 29-ին և 30-ին փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայի» հետ, խոսել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին, որը կարող է ամռանը լքել ակումբը:
Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ տարածաշրջանային մամուլը հերքումների ու հաստատումների տարափի մեջ է` Իրանի Գերագույն Ազգային Խորհրդի քարտուղար Շամխանիի ու ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնս հանդիպման թեմայով, էսօր երեկոյան սպասվում է Սերժ Սարգսյանի փոքրիկ արտահոսքը` Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դաշինքի վերաբերյալ, որն էլ էս ամեն ինչի ակունքում էր:
Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը (RTVS) անդրադարձել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի և Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի կողմից հարգանքի տուրքի մատուցմանը Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է 150,11 միլիոնը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մահերի թիվը գերազանցում է 3.15 միլիոնը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։
Լապորտան ցանկանում է հնարավորինս շուտ «Բարսելոնային» դարձնել հիանալի թիմ: Սուպերլիգան կօգներ ֆինանսապես, բայց նախագիծը սառեցվեց: Այնպես որ, հիմա Կատալոնիայում Քեյնը հաստատ չի լինի, էլ չենք խոսում Մբապպեի և Հոլանդի մասին: Բայց ո՞ւմ կարող է Ժոանը ներգրավել նոր մրցաշրջանից առաջ՝ ցույց տալով, որ կրկին ընտրելով նրան որպես նախագահ՝ «կապտանռնագույնների» երկրպագուները չեն սխալվել:
Ապրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից
Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցյալ օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 386 452 դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 18 762 976-ի: Ինչպես ապրիլի 30-ին գերատեսչությունը հաղորդել է պաշտոնական կայքում, կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել է 3 498-ով և կազմել 208 330:
Ամեն անգամ երբ Երևանում հայտնվում եմ խցանման մեջ՝ պատկերացնում եմ թե ինչ կկատարվեր քաղաքում, եթե 2000-ականների սկզբին չկառուցվեին Երևանում նոր ճանապարհներ: Օրինակ, Սարալանջի ճանապարհը, կրկեսից դեպի Հերացի փողոց տանող հատվածը, Վերին Անտառային փողոցը՝ իր նոր կամուրջներով, Դավիթաշենի կամուրջը, Բելաջիո-ի մոտի թունելը և այլ տրանսպորտային հանգույցներ: Քաղաքը կխեղդվեր խցանումներից:
Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել Վիեննան՝ որպես ԱՄՆնախագահ Ջո Բայդենի հետ հնարավոր հանդիպման անցկացման վայր: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՈւԵՖԱ-ն միացել է սոցիալական լրատվամիջոցների բոյկոտին` ռասիզմի և խտրականության դեմ պայքարելու համար:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով esse.am թելեգրամյան ալիքում կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում է Մինասյանի հայտարարությանն առ այն, որ չի մասնակցելու ընտրություններին:
Ապրիլի 29-ին մի քանի հազար մարդ մասնակցել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Բողոքողները հավաքվել են կենտրոնական Վացլավսկե հրապարակում:
Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեց կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել է ավելի քան 400 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ ինֆեկցիայի զոհերի թիվը հասել է 401 հազարի:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:1):
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված հողերի փորման և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար:
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է փարիզցիների ցանկության մասին ՝ ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից»,- ասել են Կոնվերս Բանկում: