Ղրղզստանի ՆԳՆ-ն հարուցել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ, կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Էրքեբեք Աշիրխոջաևը:
ArmDaily.am-ի տեղեկություններով ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մտադիր է վաճառել «Ժողովուրդ» օրաթերթը և Armlur.am կայքը: Վերջինս մտադիր է հեռուստաընկերություն ստեղծել և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ է տանում:
Արցախում «ճգնաժամային» և «վառվող» խնդիրների լուծումը տրված է:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից ներս եմ մտնում և քայլերս ուղղում դեպի Համազգային թատրոն. վարպետ Սոս Սարգսյանի խորը ու ներկա հայացքի ներքո հանդիպում եմ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք ապրեցնող թատրոնի և պատերազմի փոխած արժեքների մասին:
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում ոսկյա զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին:
Արդեն մի քանի սեզոն անընդմեջ անսովոր կրունկով կոշիկները դառնում են գլխավոր թրենդը:
Պետության ֆինանսական բեռը վերջին երկու տարիներին կտրուկ ծանրացել է։ Մի կողմից՝ նվազել են բյուջեի եկամուտները, մյուս կողմից՝ մեծացել է ծախսերի ճնշումը՝ ստանձնած նոր ֆինանսական պարտավորությունների պատճառով, որոնք ժամանակին բավարար հիմնավորված չեն եղել տնտեսական զարգացումներով։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Կիրակի խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմիին:
Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։
ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխանակել ձերբակալվածներին, դրա շրջանակներում Թեհրանը Վաշինգտոնին կփոխանցի լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի։ Այս մասինտեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրները:
Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիներն այսօր վաղ առավոտից շինարարական տեխնիկա են բերել, դիրքեր են կառուցում:
Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։
Չնայած այն բանին, որ տվյալ առաքելությունը պրակտիկորեն անիրագործելի է, այնուամենայնով, italy4.me-ն կփորձել է առանձնացնել իտալական կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների լավագույն տասը ֆիլմերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ: Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բոլոր տարիքները հրաշալի են՝ բուռն երիտասարդությունը, հավասարակշռված հասունությունը և խաղաղ ծերությունը, բայց մանկության հետ համեմատության հետ եզր կյանքի ոչ մի ժամանակաշրջան չունի:
Հայ կինեմատոգրաֆը լի է գրավիչ դեմքերով, արտահայտիչ դիմախաղով և գեղեցիկ մարմիններով, բայց հայ դերասաններից իր ինքնատիպ առնականությամբ, եթե կուզեք՝ առեղծվածային գրավչությամբ առանձնանում է Խորեն Աբրահամյանը: Ո՞րն է գանգրահեր այս հսկայի առնականության գաղտնիքը, ի՞նչն է նրան մեծ հմայք հաղորդում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։
Ոստիկանության զորքերի ծառայող Բենիկ Լալայանը ծնվել էր 1995 թվականին, Արարատի մարզի Խաչփառ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, 2013-2015 թվականներին ծառայել Արցախում, 2015-2017 թվականներին՝ սահմանապահ զորքերում, իսկ 2017 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։
Ավստրալիայի իշխանությունները սպառնում են 50,000 ԱՄՆ դոլարով տուգանել Հնդկաստանում գտնվող իրենց այն քաղաքացիներին, որոնք կփորձեն հետ վերադառնալ: Այս մասին տեղեկացնում է The Hill հրատարակությունը:
Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 1-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Իտալական ապուր՝ տարօրինակ բաղադրիչով:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր գրել է՝ որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մայիսի 1-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: