Համայնքային ոստիկանությունը ոստիկանական այն ուղղություններից է, որի գործառութային պարտականություններում հանցագործությունների բացահայտումից զատ առանցքային նշանակություն ունեն կանխարգելիչ աշխատանքները։
Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին՝ այնտեղից ամերիկյան ուժերի դուսբերման պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել մայիսի 2-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:
Լոլիկը և պղպեղը խորանարդաձև կտրատել, խոզապուխտը բարակ շերտատել, պանիրն անցկացնել քերիչով:
Շվեդ գիտնականները eLife գիտական ամսագրում հրապարակել են հետազոտության արդյունքները, որը բացահայտել է որոշակի հիվանդությունների հանդեպ հակվածության եւ արյան խմբի միջեւ կապը:
Սոնա Ռուբենյանը և Արամ Mp3-ն երաժշտասերներին են ներկայացրել «Սիրո նվեր» երգը:
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մի անգամ պատմել է այն մասին, որ ավելի վաղ հագուստ ընտրելիս օրական կորցրել է բավականին շատ ժամանակ: Չմտածելու համար այդ մասին՝ Մարկը գնել է նույն վերնաշապիկներից: Երիտասարդ միլիոնատերը կարծում է, որ նման զգեստապահարանը գերազանց որոշում է նրանց համար, ում համար թանկ են իր ժամանակը և նյարդերը:
Երեկ Ազգային ժողովում արձանագրվեց Հայաստանի պատմության, թերևս, ամենախայտառակ օրը։ Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանում տեղի ունեցավ ձևական միջոցառում, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից ոչ մեկը վարչապետի թեկնածու չառաջադրեց, ինչի արդյունքում «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և վարչապետ չընտրվեց։ Նույն ներկայացումը կկրկնվի ուղիղ մեկ շաբաթ անց. Նիկոլ Փաշինյանը կրկին չի ընտրվի, և Ազգային ժողովը կլուծարվի։
Երկու մարդու՝ աղջկա և ուղեվարի մարմինները, որոնց փնտրում էին ապրիլի 23-ից, հայտնաբերել են Էլբրուս լեռան հյուսիսային լանջին: Այդ մասին հաղորդել են Էլբրուսի բարձրլեռնային փրկարարա-որոնողական ջոկատում:
Մայիսի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ բնակչության իմունացման արշավի գործընթացում COVID-19-ի դեմ ներարկել են 245 մլն 591 հազար 469 չափաբաժին պատվաստանյութ:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները եւ երրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ։
Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ երկիրը չի օգտագործի Johnson & Johnson պատվաստանյութը:
Արմատներով հրազդանցի, 37-ամյա Մեսրոպ Սարիբեկյանը՝ մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, համարում է, որ իր կյանքի գերնպատակը կատարել է՝ լուծել է հոր վրեժը, որն անհետ կորել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Մեսրոպ Սարիբեկյանն արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
Աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Քուվեյթի կառավարությունը կարգելի երկրից դուրս գալ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ռուսական Sputnik V պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՀԿ փորձագետ Մարիանգելա Սիմաոն:
Զանգեզուր հեռուստաընկերության նկարահանող խումբը բացառիկ կադրեր է արել Արավուսում։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գյուղապետն ու հովիվը հանդիպում զինված ադրբեջանցիների հետ։ Արավուսը պատերազմի վտանգ է զգում, Սյունիքում լիարժեք անվտանգային միջավայրը շարունակում է բացակայել։
Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Սիրելի Արցախի մեր հայրենակիցներ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին։ Գրառման մեջ ասվում է․
Նիկոլի ընտրազանգվածը համասեռ չէ, այն կազմված է երկու անհավասար խմբից։ Առաջին, առավել ագրեսիվ, բայց փոքր խումբը կազմում են ուսապարկերը և նրանց կից ցելոֆանե տոպրակները։ Այս մարդիկ շատ լավ են հասկանում, թե ինչքան հանցանքներ են գործել, և երկիրը նիկոլաթափելու դեպքում իրենք հայտնվելու են բանտում։ Նրանց շահերից է բխում երկրի կործանումը, քանի որ, եթե չլինի Հայաստանը, նրանց դատապարտող էլ չի լինի։ Նրանք գիտակցաբար են տանում երկիրը փլուզման, որպեսզի պատասխան չտան իրենց գործած ավերի ու հանցանքների համար։
Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 63 հազար 449 դրամ, որը 4,7 տոկոսով գերազանցում է ապրիլի 1-ին հաշվարկված արժեքին ( 60 հազար 603,7 դրամ):
Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում դանակահարություն է եղել:
AntiFake.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջև։ Աղբյուրը հայտնում է, որ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։ Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը և այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։
Ամերիկյան Novavax- ը Եվրամիությանը հայտնել է, որ նախատեսում է իր COVID-19 պատվաստանյութը ԵՄ մատակարարել այս տարվա վերջին: Այս մասին ասել է ԵՄ պաշտոնյան:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 368 147 դեպք, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 19 925 604-ի: