Դիլիջանի միջազգային դպրոցում մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովին։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանից։
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը:
2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է։
Մայիսի 7-ին, ժամը 21:30-ին, 5-րդ ալիք / 5 TV-ն հրավիրում է դիտելու ու խորհելու վերջին վերջին երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին նորաստեղծ «Արյունոտ լուսնի առեղծվածը» ֆիլմը:
Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում կանխել «ահաբեկչությունը» (չակերտները` Խմբ.) և թույլ չտալ մայիսի 9-ին Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցությամբ Հաղթանակի շքերթի անցկացումը:
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին զոհվել է՝ ընկնելով բարձրահարկ շենքից, որտեղ նա ապրում էր (չի ճշտվում՝ կինն ընկել է տանիքից, թե պատուհանից):
Որպես օր օրի խորացող ճգնաժամը հաղթահարելու միջոց՝ կապիտուլյանտն օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եվ այդ հնարավոր ընտրություններում յուրաքանչյուրը պետք է որոշի՝ ցանկանում է առինքնե՞լ, թե՞ շարունակելու է ինքնամերժումը։ Նույն Արտավազդի մասին ավանդազրույցում պատմվում է, որ ավերելով հայոց երկիրը, վերջինս մի օր գետնատակ է լինում, շղթայվում և բանտարկվում Մասիսի քարանձավում։ Կատաղի շները կրծում են նրա շղթաները, բայց երբ դրանք պիտի ընկնեն, գալիս են դարբինները ու նորից ամրացնում երկաթներն Արտավազդի ձեռքերի վրա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին մեկնարկել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:
Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
««Գովազդի մասին» օրենքի փոփոխության՝ ԶԼՄ-ների բյուջեների վրա ազդելու ռիսկը չենք տեսնում». Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան
Էդգարը Ղազարյանը հանրային հանդիպման է հրավիրում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։
Նիկո՛լ, դու մեր հաղթանակած սերնդին կոտրեցիր ու կոտորեցիր. Աննա Մկրտչյան
Զոհերի թիվը սարսափելի մեծ է․ Լարիսա Ալավերդյան։
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:
75 տարեկանում կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից տասներեք մարդ է զոհվել:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի և Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Գևորգ Պապոյանը Տարոն Սիմոնյանից ներողություն է ակնկալում՝ իրենց հայամետության մասին հիշեցնելու համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Վրաստանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այսօր ծառայության սակրավորական խմբերը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում։ Մասնավորապես, «Պուշկեն յալ» տեղամասում, Ն․Հոռաթաղ համայնքի տարածքում։
Երեկ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբանները, հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը: